![](/banners/BeFunky-design.jpg)
Ուռուցքաբանը նշել է այն մթերքը, որը կարող է դանդաղեցնել բջիջների ծերացումը
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/kaxamb6.jpg)
Ուռուցքաբան Անդրեյ Վորոբյովն ասել է, որ սովորական կաղամբը կարող է դադարեցնել կամ դանդաղեցնել բջիջների ծերացումը՝ շնորհիվ իր մեջ պարունակվող C, E վիտամինների և բետա-կարոտինի, որոնք բնական հակաօքսիդանտներ են։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ հայտնում է MedicForum-ը։
Բժշկի խոսքով՝ կաղամբը պարունակում է նաև մեծ քանակությամբ սննդային մանրաթելեր, որոնք օգնում են օրգանիզմին հեռացնել տոքսիններն ու թափոնները, ինչպես նաև արագացնել մարսողության գործընթացը։ Այս մթերքը հարուստ է անտոցիաններով, որոնք նվազեցնում են բորբոքումն ու նվազեցնում սրտի հիվանդությունների վտանգը։
Ուռուցքաբանը հավելել է, որ կաղամբ ուտելիս ստամոքսում ավելանում է նաև իմունային համակարգը պաշտպանող օգտակար բակտերիաների թիվը։ Մասնավորապես, դա վերաբերում է ֆերմենտացված կաղամբի արտադրանքին` թթու կաղամբ կամ կիմչի: