
Ուռուցքաբանը պարզաբանել է, թե ինչպիսի ցավն է ազդարարում կրծքագեղձի քաղցկեղի մասին

Ուռուցքաբան-մամոլոգ Իրինա Կոչետովան խոսել է կրծքագեղձի քաղցկեղի ախտանիշների մասին:
Մասնագետի խոսքով՝ կրծքավանդակի ցավը կարող է տարբեր հիվանդությունների ախտանիշ լինել։ Ավելին, ըստ վիճակագրության, յուրաքանչյուր 14-րդ կինը բախվում է կրծքագեղձի քաղցկեղի հետ։
«Առավել հաճախ կրծքավանդակի՝ տարբեր բնույթի և ինտենսիվության ցավը, որը ուժեղանում է սպասվող դաշտանից մի քանի օր առաջ, բնորոշ է մաստոպաթիայի ցրված ձևերին: Մաստոպաթիան կաթնագեղձերի հիվանդությունների մեծ խմբի ընդհանուր անվանումն է, որոնք առաջանում են հորմոնալ խանգարումների ֆոնի վրա»,- ասել է Կոչետովան «Բժիշկ Պետեր» պորտալին։
Բժիշկը նաև նշել է, որ չարորակ ուռուցքի զարգացման սկզբնական փուլում ցավ գործնականում չի առաջանում։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է տարին գոնե մեկ անգամ ստուգվել մամոլոգի մոտ և կատարել կաթնագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն։
«Որպես կանոն, գանգատները հայտնվում են հիվանդության արդեն խորացված փուլում, օրինակ, երբ ուռուցքը տարածվում է կրծքավանդակի առաջի պատի փափուկ հյուսվածքների վրա»,- ըստ shantnews-ի՝ հավելել է մասնագետը։