Անդրանիկ Հարությունովն անդրադառնալով այս վիճակագրությանը՝ շեշտեց․ «Իրենք նախկինում միշտ սեփականության վկայականների գործարքներն էին արձանագրում վիճակագրությամբ, ու դրա հիման վրա էին միջին գին հաշվում, իսկ մեզ համար շատ կարևոր էր, որ շուկայում նոր մտնող, ներդրում կատարող անձը տեղեկանա, թե այդ տարվա, կամ կիսամյակում, ինչքան գնման իրավունք է վաճառվել։ Իսկ այս պարագայում մենք արդեն ունեցանք գնման իրավունքների ստատիստիկան»։
«Կադաստրի կոմիտեի տված վիճակագրությունը խեղաթյուրված է, ինչն ունի տեխնիկական պատճառներ,- ի պատասխան՝ նկատեց Անդրանիկ Հարությունովը՝ պարզաբանելով,- Իրենք վիճակագրության մեջ ներառում են նաև նախկինում եղած տրված գնման իրավունքները, որոնք այս տարի դարձել են սեփականության վկայական, ավտոմատ դարձել են առքուվաճառք, ու իրենց գներով հանդերձ՝ ազդում են վիճակագրության վրա։ Օրինակ, 3 տարի առաջ եղած գինն այս տարվա վիճակագրության մեջ է մտել»։
Տեղական բեռնափոխադրողները բողոքում են, որ հայտնվել են անելանելի վիճակում։ Իրենց դուրս են մղում շուկայից, իսկ տեղը զբաղեցնում են այլ երկրների, մասնավորապես՝ թուրք բեռնափոխադրողները։
2024 թվականի ներդրումային տեսլականն աշխարհի ու Հայաստանի համար, մակրոտնտեսական զարգացումները համաշխարհային և տեղական համատեքստում, արհեստական բանականությունն ու բնապահպանական, սոցիալական, կառավարչական սկզբունքների զարգացումը. Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովն այս բազմաձև խճանկարի շուրջ էր համախմբել Հայաստանից ու աշխարհի տարբեր կետերից Հայաստան ժամանած գաղափարական առաջնորդներին, ոլորտի փորձագետներին և նորարարներին:
2022-2023 թթ. անշարժ գույքի շուկայում արձանագրված բումը, բնակարանաշինության առումով ակտիվությունը, նաև շուկայի գերտաքացումը տնտեսագետ Սուրեն Պարսյանը պայմանավորում է՝ ինչպես արտաքին գործոններով՝ մասնավորապես, ռուս ռելոկանտների ներհոսքով, այնպես էլ՝ ներտնտեսական իրողություններով:
2023թ. մայիսին՝ 2022թ. մայիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 2.1%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 4.1% գնանկում: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մայիսին ապրիլի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 5.2-3.5%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գավառում): Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 3.8%-ով:
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իր համար անակնկալ էր արձանագրել, որ Հայաստանի շուկայում ցեմենտի որոշակի դեֆիցիտային երևույթներ կան։