Հունիսին շուրջ 20.000 գործարք է եղել. Նուրբեկյանը` անշարժ գույքի շուկայի ակտիվության մասին

Հայաստանի շինարարության մեջ բարձր ակտիվություն կա, այդ թվում` հիփոթեքային շուկայում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

Նրա խոսքով` 2025 թ. առաջին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունն արագացել է շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճի շնորհիվ։

Թեև վերջին ժամանակահատվածում մասնավորապես անշարժ գույքի շուկայում ԿԲ–ն դիտարկում էր ակտիվության թուլացում, սակայն սպասումները չեն արդարացել` շինարարության ոլորտում գրանցվել է շատ բարձր ակտիվություն։ Նուրբեկյանի խոսքով` իրենք այդ եզրահանգման էին եկել` հաշվի առնելով հիփոթեքային շուկայում մի քանի տարի պահպանվող շատ արագ աճը։

«Սա ոչ միայն վերաբերում է հիփոթեքային շուկային, այլ շինարարության բիզնես վարկերին ընդհանուր առմամբ, անշարժ գույքի շուկայում գործարքների քանակին. միայն հունիսին ավելի քան 20 հազար գործարք է եղել, որը անգամ նախորդ տարիների շատ բարձր գործարքների քանակի պայմաններում դեռևս շարունակում է մնալ որպես բարձր ցուցանիշ»,– ընդգծեց նա։

Կարդացեք նաև

ԿԲ փոխնախագահի խոսքով` աճել են նաև սպառողական վարկերը, որոնք նույնպես պայմանավորված են շինարարության այդ բարձր տեմպերով, քանի որ բնակարաններ գնելուց հետո մարդկանց մոտ սպառողական այլ ապրանքների գնման պահանջարկ է առաջանում։

Տեսանյութեր

Լրահոս