50-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Արցախի Հանրապետությունը՝ փաստացի 120 հազար արցախցիներ զրկված են արտաքին աշխարհ դուրս գալու հնարավորությունից։ 50 օրերի ընթացքում միջազգային տարբեր կառույցներ կոչ են արել Ադրբեջանին բացել Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, սակայն Ադրբեջանն անտեսում է այդ բոլոր կոչերը։ Նման պայմաններում ի՞նչ պետք է անի հայկական կողմը, ինչպե՞ս է աշխատում հայկական դիվանագիտությունն Արցախի կյանքի ճանապարհը բացելու ուղղությամբ։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ այսօր Եվրոպական խորհրդարանում քվեարկվելու է երեկ քննարկված բանաձևը՝ Բերձորի միջանցքի բլոկադայի վերաբերյալ։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս գիշեր տեղի ունեցած նիստին, որը վերաբերում էր Լաչինի միջանցքի բացման հարցին, նշեց՝ պետք է կրկնի այն միտքը, որը հաճախ ասում է միջազգային գործընկերներին։
168.am լրատվական-վերլուծական կայքը համագործակցություն է սկսում անգլալեզու Groong փոդքասթի հեղինակի հետ։ Արցախում տիրող ճգնաժամի լույսի ներքո, երբ Արցախում 120 հազար հայ շարունակում է շրջափակված մնալ, Groong փոդքասթի համահեղինակ Հովիկ Մանուչարյանը զրուցելու է քաղաքական, տնտեսական, հասարակական գործիչների հետ:
Արցախի ամբողջական շրջափակմամբ պայմանավորված՝ 168.am-ի արտակարգ թողարկման Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրավապաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանն է:
Հայաստանի իշխանություններն ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի փակումից միայն երկու օր անց ձայն հանեցին։ Մինչ այդ նրանք լուռ էին, բացառությամբ սովորական ու առանձնահատուկ հանձնարարություններով ինչ-որ դեսպանների, որոնք մեկ-երկու նախադասություն էին թվիթում Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար աղետի սպառնալիք ստեղծելու մասին։
«Այդ բնապահպանները որտե՞ղ էին, երբ Ադրբեջանը ֆոսֆորային զենք էր կիրառում Արցախի խաղաղ բնակչության դեմ»,- այսօր Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով բնապահպաններ ներկայացող ադրբեջանցիների կողմից այսօր հերթական անգամ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակելու փաստին։
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ընդհանուր առմամբ Հայաստանի շուրջ իրադրությունը շարունակում է բավականին լարված մնալ՝ կայուն լարված։
Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցրած մտքերի բովանդակությանն է անդրադարձել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մենք տեսնում ենք, որ ոչ միայն ռազմական թիրախներն է Ադրբեջանն օկուպացնում, այլ նաև քաղաքացիական ենթակառուցվածքները. կոտորվում է ոչ միայն մեր զորքը, այլ նաև խաղաղ բնակչությունը։ Ակնհայտ է, որ չեն գործում ռազմական օրենքները, և դա կոպտորեն խախտում է մի երկիր, որի ղեկավարին Նիկոլ Փաշինյանն անվանում էր կիրթ և կառուցողական»,- ասաց Մելքոնյանը։