#ՀԻՄԱ. Մաքրվե’նք քաղաքական աղբից, գարշահոտից. Արմեն Աշոտյանը բացահայտում է Փաշինյանի ստերը. ՈՒՂԻՂ
Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցրած մտքերի բովանդակությանն է անդրադարձել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանի ուղիղ հեռարձակման հիմնական թեզերը՝ ստորև՝
- Արևմուտքը երեք հեքիաթ էր փչել՝ Նավալնի, Նիկոլ Փաշինյան, Տիխոնովսկայա: Բա ո՞նց էր արևմտյան մամուլը էն երկուսին լուսաբանում, իսկ 44-օրյա պատերազմը, Արցախի ու հայ ժողովրդի տառապանքները՝ ոչ:
- Հ1-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հրապարակված չեն Ադրբեջանի վերջին հարձակման հետևանքով՝ զոհերի անունները, ասել է.
«Հաշվի առնելով 44-օրյա պատերազմի փորձը, եկել ենք եզրակացության, որ ճիշտ է զոհվածների անունները ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել։ Դա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, և անունները հրապարակվում են այնտեղ։ 44-օրյա պատերազմում զոհերի անունները նույնպես հրապարակվել են այնտեղ։ Զոհերի ցանկն ամբողջական չհրապարակելը չի նշանակում, թե դա գաղտնի է պահվում, հաշվի առնենք, որ կան մարմիններ, որոնք պետք է վերջնական նույնականացվեն»։
Արմեն Աշոտյանը, ուղիղ եթերում անդրադառնալով Փաշինյանի այդ մանիպուլյացիային, ասաց.
«Միակ պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը չի հրապարակում զոհվածների անվանացանկը, թե 44-օրյայի, թե այս վերջին ագրեսիայի արդյունքում զոհվածների անունները, որ մենք չիմանանք զոհերի իրական քանակը: Զինծառայողների ապահովության հիմնադրամը չի ստեղծվել նրա համար, որ կախված նրանից, թե ում են փող տալիս այդ հիմնադրամից, ժողովուրդն իմանա իր զոհված զինվորների անունները: Լկտիություն ու անբարոյականություն է Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչած այս վիժվածքային միտքը: Մենք պետք է իմանանք հերոսների անունները, որ կարողանանք, իմանանք՝ ում ենք շնորհակալ: Հերոսը պետք է անուն ու պատկեր ունենա: Միակ պատճառը զոհերի ցուցակները չհրապարակելու՝ դրանց իրական քանակը գաղտնի պահելն է»:
- Նիկոլն ու պատասխանատվությունը հականիշներ են:
- Քո տված խոստումների մասին ո՞վ գիտի, Նիկոլ, բացի քեզնից, Պուտինից, Ալիևից, Բլինքենից, Մակրոնից, Շառլ Միշելից:
- Նիկոլն ասում է՝ թող նախագահներն օրակարգ ասեն, հանդիպեմ: Ես վստահ եմ, որ եթե Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ նույն սենյակում լինի, օրակարգում մեկ հարց է լինելու՝ Նիկոլի հրաժարականը:
- Երբ խոսում ես միջազգային մեխանիզմների ներդրման մասին, Նիկոլ, հիշի՛ր, որ քո խղճին է Հայաստանի դիվանագիտական խայտառություններից մեկը՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հաժարվելը:
- Չի կարող քո ու Ալիևի աշխարհաքաղաքական սեռական ակտից, Նիկոլ, ծնվի խաղաղության դարաշրջան. Քո ու Ալիևի աշխարհաքաղաքական կամասուտրայից ծնվում են մահեր, զոհեր, նոր կորուստներ:
- Եվ Լևոնի, և Ռոբերտի, և Սերժի օրոք խաղաղությունը պարտադրվում էր: Հայ ժողովուրդը պարտադրում էր խաղաղություն, այլ ոչ մուրում քեզ պես, Նիկոլ:
- Ի՜նչ անասուն, հիմար պետք է լինի մարդ, ով ընդամենը 3 տարի առաջ Մյունխենում, Ալիևի հետ բանավեճի ժամանակ, իր քամբախ անգլերենով, տխմար գիտելիքներով Ալիևին ասի՝ Տիգրան Մեծի ժամանակ Ադրբեջան չի եղել, ու 3 տարի հետո հեգնում է ծովից ծով Հայաստանը: Չէ, իդիոտ, մենք ծովից ծով Հայաստան չենք ուզում: Մենք ուզում ենք Հայաստանը, որը դու բռնազավթեցիր: Հորադիզից մինչև Օմար, Տիգրանակերտից մինչև Կովսական Հայաստանն եմ ուզում:
- Կային ժամանակներ, երբ ինքնորոշման իրավունքի առաջմղման չեմպիոնները մենք էինք, լեզուներս՝ երկար:
- Երբ 1991թ. ԱՊՀ համաձայնագրի վրա հղում ես անում, էդ անկլավներն ի՞նչ ես անելու, Նիկոլ:
- Բա որ մի օր Ադրբեջանը որոշի ԱՊՀ-ից դուրս գալ, որ էդ համաձայնագիրն ես ուզում որպես հիմք ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման համար, չես մտածո՞ւմ, որ Բաբելոնյան աշտարակդ կքանդվի:
- Թուրքն էսօր Ջերմուկից 4.5 կմ-ի վրա է, որովհետև դու, Նիկոլ, անցյալ տարի խորհրդարանական ընտրություններում քվե ստանալու համար խաբեցիր մեր ժողովրդին՝ ասելով՝ Սև լճի 30 %-ի համար հո կռիվ չե՞մ անելու:
- Էսօր, ժողովուրդ, Երևանում խուճապի մեջ եք, մտածում ենք գեներատորի, ապաստարանի ու հավաքված պայուսակի մասին, որովհետև արցախաադրբեջանական սահմանը վերածվել է հայ-ադրբեջանական սահմանի:
- Եթե Արցախից հրաժարվենք դիվանագիտորեն, երնեկ ենք տալու այս օրերին:
- Քեզ ասում էինք՝ առանց Մինսկի խմբի համանախագահների ֆորմատի վերականգնման մի մտի Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների մեջ, չլսեցիր, ԱԺ ամբիոնից վազում էիր խաղաղության դարաշրջանի հետևից:
- Նիկոլը սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած մարտերը, որի հետևանքով զոհվել է 200-ից ավելի մարդ, համարում է սադրանք:
- Միջազգային հանրությունը ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ Հայաստանին միանալու կամ անկախանալու իրավունքն է ճանաչել 2007թ. Մադրիդյան սկզբունքներից սկսած մինչև 2018թ.:
- Եթե Մադրիդյան սկզբունքները Արցախի անկախության վրա դրված տապանաքարն էր, քո կառավարության ծրագրում ինչի՞ է մինչև հիմա գրված՝ Արցախի հարցը կարգավորվելու է Մադրիդյան սկզբունքների հիման վրա:
- Հայ ժողովրդին այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ստորացնում, չի ստորացրել ոչ ոք, անգամ Ալիևը:
- Մարդը, ում օրոք Հայաստանը հասել է իր ինքնիշխանության պատմական մինիմումին, խոսում է Հայաստանի ինքնիշխանության համար կռիվ տալուց:
- Ինչքան անբարոյական պետք է լինի մարդ, որ այսօր նորից խոսի լուսահոգի գեներալ Մանվելից, որը սուրբ չէր, բայց հերոս էր:
- Հայկական խաչմերուկ չի լինելու. Նիկոլի պատճառով Հայաստանը դարձել է ոտքի տակի փալաս, ով հասնում, ոտքերը սրբում է վրան, և եթե ձեզ թվում է՝ դրանից փող է գալու, սխալվում եք:
Մանրամասները՝ տեսանյութում