ԵԽ նիստից պարզ դարձավ, որ Արցախի վերաբերյալ Նիկոլի հայտարարությունները հեքիաթներ են. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ այսօր Եվրոպական խորհրդարանում քվեարկվելու է երեկ քննարկված բանաձևը՝ Բերձորի միջանցքի բլոկադայի վերաբերյալ։

«Այն տեքստը, որն այս պահին առկա է՝ որպես վերջնական տարբերակ, ունի մի շարք կարևոր արձանագրումներ։ Առաջին հերթին կուզեի բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այս պահին շրջանառվող տարբերակում ԵԽ-ն կասկածի տակ է դնում ակտիվիստների իրապես ակտիվիստ լինելը։ Կարևորվում է, որ դա Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների խախտում է։ ՀՀ իշխանությունները դադարել են խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի, երեք հիմնարար սկզբունքների մասին, սակայն շրջանառվող ռեզոլյուցիայում դա հստակ նշվում է՝ որպես հանգուցալուծման հիմնական տարբերակներից մեկը։ Հերթական անգամ միջազգային հանրությունը հակամարտության կարգավորման տեսանկյունից մեկ քայլ առաջ է իր խոսույթով, քան ՀՀ իշխանությունը»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Պատգամավորի գնահատմամբ, հաշվի առնելով այս ամենը, ԵԽ նիստից պարզ դարձավ, որ Արցախի վերաբերյալ Նիկոլի հայտարարությունները հեքիաթներ են։

Հղում կատարելով ՌԴ արտգործնախարարի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերին, մասնավորապես՝ ՀԱՊԿ առաքելության վերաբերյալ կետին, Հայկ Մամիջանյանը նկատեց՝ փաստացի երկու կարևորագույն ուժային կենտրոններից՝ Հավաքական Եվրոպայից ու ՌԴ-ից եկել են հետևյալ մեսիջները։

Կարդացեք նաև

«Հավաքական Եվրոպան ևս մեկ անգամ ընդգծեց Հելսինկյան եզրափակիչ ակտի կարևորությունը և դրանում առկա սկզբունքների կարևորությունը, որը ենթադրում է ինքնորոշման իրավունքի իրացում։ Իսկ ՌԴ-ն ևս մեկ անգամ հաստատեց այն փաստը, որ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ աջակցությունից»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս