Արդյո՞ք այս փաստերը հիշում է՝ բանակին սնուցող արտերիաները չփակելու հորդոր անող Անդրանիկ Քոչարյանը, և, կրկնում ենք, կարո՞ղ ենք ենթադրել, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանը ռազմավարական ճանապարհներ փակելով որևէ վնաս է հասցրել բանակին այդ օրերին: Մի կողմ ենք դնում պաշտոնավարման 6 տարիների, և հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ՀՀ զինված ուժերին հասցված վնասները:
«Ասում է՝ դասալիք, կռվի ժամանակ Հադրութի գնդի հրամանատարը ձին նստել ու փախել է, ես զինվոր եմ եղել: Էսօր տարել է ու Արարատ՝ Զոդում էլի գնդի հրամանատար է դրել, էդ չի՞ Նիկոլը, հիմա որ պատերազմ լինի, էլի չի փախնելո՞ւ: Մեզ խաբեցին՝ տարան-լցրեցին Շուշի, որ՝ մերն է, պիտի պահենք, հելանք, թուրքը նստած մեզ էր սպասում, գցեցին շրջափակման մեջ, ընկերներս էլ սաղ զոհվեցին, ես էլ Աստծով եմ էկել ու ստեղ հասել»:
Ոսկեպար-Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ժողովուրդը վճռական է, աննահանջ, պահանջները՝ տեղը, ամբողջ գիշեր անցկացրել են դրսում՝ կանայք, երեխաներ, տղամարդիկ, ծերեր, ընդ որում, ոչ միայն Կիրանց գյուղի, այլև հարակից շրջանների:
Ոսկեպար-Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ գործ ունենք ապօրինի գործընթացի հետ, և, որ որևէ մեկն իրավունք չունի այդ տարածքներն ու հողերը հանձնի Ադրբեջանին:
Մարտի 6-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչները փակել էին Մարտունի-Երևան ճանապարհը՝ պահանջելով լուծել իրենց մշակած կաղամբի և կարտոֆիլի իրացման խնդիրները։
Դեկտեմբերի 4-ին Արարատի մարզի մի խումբ ֆերմերներ որոշել էին փակել Արտաշատ-Երևան ճանապարհը՝ Կառավարությունից պահանջելով չեղարկել դեկտեմբերի 6-ից մորթը սպանդանոցներում պարտադիր իրականացնելու մասին որոշումը։ Բարձրացրած աղմուկից հետո, Արարատի մարզպետարանը ֆերմերներին կանչել էր ու հորդորել դադարեցնել բողոքը և մինչև Ամանոր մորթը կատարել այնպես, ինչպես նախկինում։
https://www.youtube.com/watch?v=&ab_channel=168.am
«Արդեն 10 օր է, ինչ մեր անչափահաս երեխեքի հետ հայտնվել ենք փողոցում, բայց իշխանության որևէ ներկայացուցչի մտքով չի անցնում մեր խնդրին լուծում տալ»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասացին Պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչները:
Արցախի տեղեկատվական շտաբը քիչ առաջ տեղեկացրեց, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
2 օր առաջ՝ հոկտեմբերի 17-ին, որպես բողոքի նշան՝ Էջմիածին-Երևան մայրուղին փակած վարորդներից մի քանիսը 168.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենց այսօրվա վրդովմունքը պայմանավորված է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հնչեցրած մտքերով, որոնց համաձայն՝ տուգանքները ոչ թե 200.000 դրամից նվազելու են, այլ հակառակը՝ յուրաքանչյուր 1 տոննա ավելի բեռի համար են 200.000 դրամով տուգանվելու։
Սեպտեմբերի 28-ին, երբ Ադրբեջանը հերթական անգամ հարձակվեց Հայաստանի ինքնիշխան Հանրապետության վրա, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում հայկական կողմն ունեցավ երեք զոհ։