«Մարդիկ, որոնք նախկինում ադրբեջանցիների հետ ապրել են, փաստում են, որ ադրբեջանցիներն ամենաստոր մեթոդների էին դիմում». Գառնիկ Դանիելյան

Ոսկեպար-Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ գործ ունենք ապօրինի գործընթացի հետ, և, որ որևէ մեկն իրավունք չունի այդ տարածքներն ու հողերը հանձնի Ադրբեջանին:

«Թուրքին բերում են ստեղ, ասում են` պիլոտային ծրագիր է: Այս մարդիկ այս օրակարգին դեմ են արտահայտվում՝ այս գյուղի, կողքի գյուղի ժողովուրդը: Վերջին մի քանի օրը նաև ուզում են ականազերծման աշխատանքներ իրականացնել, խաբելով մարդկանց ուզում էին բերել և այստեղ թուրքին նստացնել: Մարդիկ կտրականապես դեմ են և  պահանջում են, որ իշխանություններն այս գործընթացից հրաժարվեն»,- ասել է նա՝ հավելելով, որ այս գործընթացի դեպքում մարդիկ չեն կարող ապրել իրենց գյուղերում՝ ադրբեջանցիների և թուրքերի հետ:

«Մարդիկ, որոնք նախկինում ադրբեջանցիների հետ ապրել են, փաստում են, որ ադրբեջանցիներն ամենաստոր մեթոդների էին դիմում՝ գողություն, հանցագործություն: Մարդիկ չեն կարող այդ օրակարգին կողմ լինեն»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս