44-օրյա պատերազմի ժամանակ զորքը, բանակը կռվել ա, ոչ մի նահանջ չեն տվել, իրանք են նահանջ տվել, էդ կռվից փախնողները ՔՊ-ականներն են, մի հայրենասեր մարդ չի փախել. հավաքի մասնակից
Ի պաշտպանություն Տավուշի պայքարի շրջանակում Բագրատաշեն տանող ճանապարհին հավաքված մարդիկ ցանկություն չունեն թուրքի հետ ապրելու, չեն պատրաստվում։ Ասում են՝ այդքան զոհեր ենք տվել, գերիներ ունենք, հիմա եկել՝ հայկական եկեղեցիներն են պղծում…
«Ի՞նչ հող եմ տալիս, ես հող տալու չունեմ: Դրանք մեր հողերն է, Ադրբեջանը ստեղ հող չունի: Մեր սևքարեցի լեգենդ Սաքոն է պայքարել իրա ջոկատով: Անգրագետ քյալը հողից հասկանո՞ւմ ա, կռվե՞լ ա ընդեղ: Նա ընդեղ չի կռվել, նա հող չգիտի, քարտեզ չկա, մի հատ թուղթ են գծել Ալիևն ու Էրդողանը: Ինքն արդեն թուրքացած ա, մուսուլման ա դառել: Պտի խելքի կյանք: Աշխարհում պատերազմի վախտ հրամանատարը, ղեկավարը, վարչապետը, պրեզիդենտն ասում ա՝ առաջ գնա, իսկ սա պատերազմի ժամանակ զինվորին ասում ա՝ հետ էկեք»,- նշել է նրանցից մեկը՝ հավելելով, որ 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ Քարվաճառում ոչ մի թուրք չի եղել, նոյեմբերի 25-ին անկրակոց հանձնեց:
«Սաղ հանձնում ա, մեզ էլ ա հանձնելու,- ընդգծել է հավաքի մասնակիցը և հավելել,- Կնիկն էկել ա Տավուշ՝ Աճարկուտ, ասում ա՝ 11.000 դասալիք կա: Դասալիք ի՞նչն ա կոչվում՝ փախա՞ծ, ստոր մա՞րդ, բանդի՞տ, էժան մա՞րդ: Ասում ա՝ 11.000 դասալիք կա, կռվից փախել են: Հենց էդ կռվից փախնողները ՔՊ-ականներն են, մի հայրենասեր մարդ չի փախել: Մեր բանակի տղերքի ցավը տանեմ, ինչ «Բայրաքթար», տղերքը, զորքը, բանակը կռվել ա, ոչ մի նահանջ չեն տվել, իրանք են նահանջ տվել, Արցախն ինքն ա տվել, հիմա էլ Տավուշն ա ուզում տա, որ Մ4 «տռասը» փակի, վսյո Վրաստան, Ռուսաստան, սովեցինք, վերջ: Մենք մնալ տենք թուրքի լծի տակ. կամ ոչխար պահենք նրանց համար, կամ պամիդոր աճացնենք: Ինձ Ալիևի գազը պետք չի, ռսի գազը գալիս ա՞, ինձ հերիքում ա, բավարարում ա, Պարսկաստանի գազից էլ ես կօգտվեմ»,– վստահեցրել է քաղաքացին:
Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությանը՝ ասելով, որ Հայաստանը պատրաստ է քննարկել Ադրբեջանից գազի գնման հարցը:
Իսկ հավաքի մասնակից երիտասարդներից մեկն էլ լրացրել է դասալիքների մասին վերևում ասվածը՝ պատմելով.
«Ասում է՝ դասալիք, կռվի ժամանակ Հադրութի գնդի հրամանատարը ձին նստել ու փախել է, ես զինվոր եմ եղել: Էսօր տարել է ու Արարատ՝ Զոդում էլի գնդի հրամանատար է դրել, էդ չի՞ Նիկոլը, հիմա որ պատերազմ լինի, էլի չի փախնելո՞ւ: Մեզ խաբեցին՝ տարան-լցրեցին Շուշի, որ՝ մերն է, պիտի պահենք, հելանք, թուրքը նստած մեզ էր սպասում, գցեցին շրջափակման մեջ, ընկերներս էլ սաղ զոհվեցին, ես էլ Աստծով եմ էկել ու ստեղ հասել»:
Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 1-ին Աճարկուտում Աննա Հակոբյանը հայտարարել էր, թե իբր 11.000 դասալիք ենք ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում:
Ինչ վերաբերում է Հադրութի գնդի հրամանատարին, ապա 2022 թվականի հունվարին ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, որ «Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Վ.Յ.-ն 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում` 2020թ. հոկտեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում, հրաժարվել է կատարել զինվորական ծառայության առանձին` գնդի հրամանատարի պարտականությունները, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, ինչպես նաև ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք»:
Նա այսօր, իսկապես, իր ծառայությունը շարունակում է ՀՀ զինված ուժերում:
Մանրամասները՝ տեսանյութում