Ես ճգնությունից չեմ վախենում. Բագրատ սրբազանը` ի պատասխան իրեն կալանավորելու մասին լուրերի

Ոսկեպար-Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ժողովուրդը վճռական է, աննահանջ, պահանջները՝ տեղը, ամբողջ գիշեր անցկացրել են դրսում՝ կանայք, երեխաներ, տղամարդիկ, ծերեր, ընդ որում, ոչ միայն Կիրանց գյուղի, այլև հարակից շրջանների:

Այս համատեքստում Բագրատ Սրբազանն ասել է, որ իրեն անձնական վիրավորանք հասցնողների և պայքարողներին գործակալ անվանողների պատասխան տալու ժամանակը դեռ գալու է:

«Ես գտնվում եմ Տավուշում, Կիրանցում ծայրից ծայր, և իրենք, եթե այդքան քաջություն ունեն, թող համենան, և երես առ երես խոսենք»,- շեշտել է Սրբազանը և շարունակել, որ այդ մարդիկ շնական փիլիսոփայությամբ են առաջնորդվում. «Նրանք, ովքեր և՛ հոգիներն են ծախել, և՛ մարմինները, և՛ ամեն վայրկյան իրենց ընտանիքները կծախեն: 30 արծաթի պատմությունն էս մարդկանց հերոսական սխրանքի էտալոնն է, չափանիշն է կյանքի: Ինչ հոգի որ իրենք ունեն, փորձում են տեղափոխել ուրիշների կյանք»:

Անդրադառնալով իրեն կալանավորելու մասին խոսակցություններին, Բագրատ Սրբազանն արձագանքել է.

Կարդացեք նաև

«Ես ճգնությունից չեմ վախենում: Խնդիրը ճշմարտությունն է, այն ոչ մի ձևով չի նահանջելու՝ անկախ նրանից, ինչ կանեն, ինչ չեն անի, դա կապ չունի: Այս ամբողջ շարժումը հանուն Աստծո է, հանուն հայրենիքի, հանուն արդարության և հանուն ճշմարտության: Այստեղ շատ մեծ սուտ է խոսվել, և այդ ստի պատմությունն է, որ մենք ամեն իմաստով պիտի չեզոքացնենք:

Ճշմարտությունը պիտի հաղթանակի, ուրիշ տարբերակ չկա: Իսկ Մհեր Գրիգորյանին ես ասելիք չունեմ, անելիք էլ չունեմ: Կանչել են մեր վարչական ղեկավարներին՝ փորձելով ամբողջ գործընթացը տեղափոխել այդ մարդկանց՝ մեր գյուղացիների, մեր վարչական ղեկավարների պատասխանատվության դաշտ: Այսինքն, ինչ էլ որ տեղի ունենա, իրենք լինեն առաջին պատասխանատուն բոլոր առումներով: Եվ սա հանցագործություն է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս