Բաժիններ՝

Պարզ պատասխան

Աշակերտը, մեծ ու տպավորիչ, փայլփլուն բանալիների տրցակը ձեռքին, ժամերով փորձում է գանձարանի դուռը բացել: Ուսուցիչը մոտենում է և ասում.

– Չորս ժամ է անցել, բայց դեռ ջանում ես այդ դուռը բանալ: Մի՞թե չհասկացար, որ այն բացվում է մի փոքր, պարզ և հասարակ բանալիով, այլ ոչ թե այդ փայլփլուն, բազմաթիվ բանալիներով…

Բազմաթիվ պատասխաններ կան, որոնց համար երկար-բարակ բացատրություններ, մեկնաբանություններ չեն պահանջվում, շատ լուսաբանման կարիք չկա, որպեսզի դրանք հասկանալի լինեն, ընդհակառակը, այդ պատասխանները շատ պարզ են, կարճ, հասարակ և հստակ:

Հովհաննես Մանուկյան

Կարդացեք նաև

surbzoravor.am 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս