Բաժիններ՝

Անհիշաչարության մասին

Ոմն եղբայր բանալու կրկնակը պատրաստեց և բացում էր ծերի դուռն ու գողանում էր նրա դրամները: Իսկ ծերն այսպիսի թուղթ գրեց. «Տե՛ր իմ և եղբա՛յր, ով էլ որ լինես, բարի՛ եղիր և տա՛ր դրամի կեսը, իսկ կեսը ինձ թող՝ ծախսերի համար»:

Եվ փողը երկու մասի բաժանեց ու գրությունը դրեց վրան: Գողացողը, իր սովորության համաձայն, գալով և տեսնելով թուղթը` կարդաց, պատռելով դեն նետեց և ողջ դրամը տարավ: Եվ երկու տարի անց այդ եղբայրը մեռնում էր, սակայն բազում օրեր հոգին դուրս չէր գալիս մարմնից:

Իսկ երբ փոքր­ինչ հանգստություն եկավ նրա վրա և ուշքի եկավ, հասկացավ իր չարչարանքների պատճառը, կանչեց ծերին և ասաց. «Ների՛ր ինձ, քանզի ես էի գողանում քո դրամները»: Եվ ծերն աղոթք անելով` թողություն խնդրեց նրա համար, և երբ ավարտեց, եղբայրն իսկույն արձակեց հոգին:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

Կարդացեք նաև

surbzoravor.am 

Տեսանյութեր

Լրահոս