«Հայաստանում ռուսական ընկերությունների շահերի խախտումն առանց պատասխանի չի մնա»,- հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Նրա խոսքով՝ Մոսկվան ուշադիր հետևում է իրավիճակին, և ռուսական ընկերությունների իրավունքների ոտնահարումը կվնասի հանրապետության ներդրումային մթնոլորտին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանն է։
Մեր կյանքի և տնտեսական միջավայրի՝ աշխարհում ընդունված կարևորագույն և աքսիոմատիկ ճշմարտությունն է՝ սեփականության իրավունքը հիմնարար է, հետևապես՝ այն երկրներում, որտեղ սեփականության իրավունքի պաշտպանությունը կաղում է, այդտեղ ներդրումները ևս կաղում են, մարդիկ էլ մտածում են պաշտպանական «նավահանգիստներ» ստեղծել՝ այնտեղ բիզնես դնել, ապա հետ գալ, որ կարողանան քիչ թե շատ պաշտպանել իրենց իրավունքները։
Նիկոլ Փաշինյանի ձևավորված, այսպես կոչված՝ նոր կառավարությունը ներկայացրել է իր գործունեության առաջիկա 5 տարիների ծրագիրը։ Ծրագիր, որը շատ բաներով կրկնում է նախորդի չկատարված խոստումները։
«Երկար կարելի էր լսել Փաշինյանին, թե ինչպես էր նա պատմում, որ երկրի սեփականությունն է երկաթուղին, թե ինչ կարևոր է սեփականության գաղափարը, որ երկիրն է սեփականատերը՝ երևի մոռանալով, թե քանի՞ սեփականություն է մասնավոր ընկերություններից, ֆոնդերից, ներդրողներից նա խլել, ու ի՞նչ խնդիրների է դա բերելու մեր երկրի զարգացման հարցում»։
«Ես միանշանակ համոզված եմ, որ ՀԷՑ-ի պետական սեփականություն լինելը ճիշտ է, բայց մյուս կողմից՝ համոզված եմ նաև, որ չի կարելի ՀԷՑ-ը երկար ժամանակ թողնել պետական կառավարման ներքո»։
Վերջին շրջանում՝ ապօրինի գույքի անվան տակ, իսկ իրականում՝ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում, կառավարությունը խլում է Գագիկ Ծառուկային պատկանող ընկերություններն ու նշանակում կառավարության կառավարիչներ։
Կառավարության՝ օգոստոսի 6-ի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հանձնվելու է հավատարմագրային կառավարման՝ առանց մանրամասնելու, թե որ կառույցի հավատարմագրային կառավարմանը հանձնելու մասին է խոսքը։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ՌԴ-ի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 2/3-ով:
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, որը հայտարարել էր՝ «մեր ձևով կպաշտպանենք եկեղեցին», ինչի պատճառով իշխանությունների կողմից նրա դեմ քաղաքական հետապնդումներ սկսվեցին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Վեհափառի դեմ քրեական գործընթացին, ասաց, որ դա համարում է ամբողջ հայության խայտառակությունը, որն իշխանությունները դեռ շարունակում են:
Վաղը՝ օգոստոսի 7-ին, տեղի է ունենալու հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ նախադեպը չունեցող իրադարձություն՝ հայկական պետության դատարանի առջև է կանգնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մեղադրյալի կարգավիճակով։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը ծավալուն ելույթով անդրադարձավ ՀԷՑ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին ու հնչող մեղադրանքներին։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին տնօրեն, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն է:
Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Լիպարիտ Դրմեյանի դեմ։ Նա նման հայտարարություն արեց` խոսելով ՀԷՑ–ի՝ արբիտրաժում կառավարությանը հաղթելու մասին։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցող՝ խոշոր բիզնեսների հետևողական բռնախլումները վարչախմբի կողմից, ՀԷՑ-ի և «Արարատցեմենտի» զավթումների մանրամասները, ներդրումային դաշտն այդպիսով զրոյացնելու գործելակերպը, և այլն։
Սաթիկ Սեյրանյանի «Դասեր» հաղորդաշարի հյուրը «Virtus» Law Group փաստաբանական գրասենյակի հիմնադիր և տնօրեն, փաստաբան Երեմ Սարգսյանն է։
Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ ընտրվելուց անմիջապես հետո կգնա Մոսկվա և մի քանի օրում կլուծի ռուսական շուկայում հայկական ապրանքների արտահանման հետ կապված բոլոր խնդիրները։
Ամառային և քաղաքական հանգստի պայմաններում Հայաստանում տեղի են ունենում առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող, բայց իրականում դիալեկտիկորեն կապված գործընթացներ: «Ժողովրդավարական բաստիոնի» պիտակով ավտորիտար երկրում մեծ թափով ընթանում է մասնավոր սեփականության պետականացման գործընթաց:
Քաղաքական հակառակորդներին ունեզրկելու օպերացիան Հայաստանում նոր թափ է հավաքում։ Վաղուց արդեն ոչ մեկի համար նորություն չէ, որ անկախ իրավական գնահատականներից, գործ ունենք իշխանության կողմից տարվող քաղաքական հաշվեհարդարի հետ, որն իրականացվում է մարդկանց սեփականությունն ու բիզնեսը խլելու, ունեցվածքը վերաբաշխելու միջոցով։
Նիկոլ Փաշինյանն իշխանությունը գործիք է դարձրել՝ քաղաքական հակառակորդներին պատժելու համար։ Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը խլելուց հետո անցել է Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին։
ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելն արդարացնելու համար Նիկոլ Փաշինյանը «Հոմպլեքս Մոլի» բացման արարողության ժամանակ տեղի ունեցած հոսանքազրկումն էր մեջտեղ բերում։ Ասում էր՝ մարդիկ 70 միլիոն դոլարի ներդրում են արել և չեն կարողանում նորմալ բացման արարողություն անել։ Այստեղ երկու տարբերակ կա՝ կամ հատուկ սաբոտաժ է, կամ համակարգը տեխնիկապես ի վիճակի չէ։ Երկու դեպքում էլ իրենք բոլոր գծերն անցել են։
Սաթիկ Սեյրանյանի «Դասեր» հաղորդաշարի հյուրը Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ԱՄՆ Իլինոյսի համալսարանի մագիստրոս Վարդան Արամյանն է։
Մինչ կներկայացնենք իշխանական վերնախավի ստացած միլիոնները, նշենք, որ հրապարակված վերջին տվյալներով, այս տարվա մարտին պաշտոնապես Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 329 հազար դրամ, ինչն ավելի ցածր է, քան նախորդ տարվա մարտին էր։
Անձնական ու քաղաքական ամբիցիաների պատճառով Նիկոլ Փաշինյանը հարվածի տակ է դնում Հայաստանի ամբողջ տնտեսությունը։ Մի կողմից՝ սրում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը Հայաստանի տնտեսությանը սնուցող հիմնական ուղիներից մեկն է, մյուս կողմից՝ երկրի ներսում է հաշվեհարդար տեսնում քաղաքական ընդիմախոսների բիզնեսների նկատմամբ։
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Մինչ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, թե արևային կայաններով Հայաստանում «2 ատոմակայան» է կառուցել, հավանաբար թաքուն հույսեր փայփայելով, որ դրանք կարող են փոխարինել ատոմակայանին, հատկապես որ, իր հովանավոր եվրոպաշտոնյաները պարտադրում են փակել ատոմակայանը, արևային կայաններն իսկական փորձանք են դարձել էներգահամակարգի գլխին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, նախընտրական ցուցակի 4-րդ համարը զբաղեցնող, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանն է:
Այդպիսի օրինակներից մեկն էլ, որին բոլորովին վերջերս ականատես եղանք, էլի կապված էր Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի հետ։
Եթե մինչև մայիսի 20-ը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժնետոմսերի փոխանցման գործարք չկայանա, ապա պետությունը կսկսի հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացը։ Այսօր ՀԾԿՀ–ում նիստից հետո լրագրողների հետ զրուցում այս մասին ասաց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։