Եթե մինչև մայիսի 20-ը գործարք չկայանա, ՀԷՑ-ը կարող է ճանաչվել հանրային գերակա շահ

Եթե մինչև մայիսի 20-ը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժնետոմսերի փոխանցման գործարք չկայանա, ապա պետությունը կսկսի հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացը։ Այսօր ՀԾԿՀ–ում նիստից հետո լրագրողների հետ զրուցում այս մասին ասաց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Նա նշեց` այժմ գործում է վարչական դատարանի որոշում, որով կառավարության լիազոր մարմնին՝ ՏԿԵՆ-ին, պարտադրվել է մինչև մայիսի 25-ը ձեռնպահ մնալ պետականացման գործընթացից` հնարավորություն տալով կողմերին բանակցությունների միջոցով հասնել համաձայնության։

«Այս փուլում փորձ է արվում բանակցությունների միջոցով ապահովել, որպեսզի ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը անցնեն պետությանը՝ փոխադարձ համաձայնությամբ։ Սակայն եթե այդ ժամկետում արդյունք չլինի, գործընթացը կմտնի պարտադիր պետականացման փուլ։ Պետականացման հաջորդ փուլում նախատեսվում է անկախ լիցենզավորված կազմակերպության կողմից ընկերության շուկայական արժեքի գնահատում, որին կավելացվի օրենքով սահմանված 15 տոկոս փոխհատուցումը»,– ասաց նա։

Այնուհետև, ըստ Պետրոսյանի, բաժնետոմսերը կանցնեն պետությանը, և համապատասխան մարմինը կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ բաշխման նոր լիցենզիա ստանալու համար։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է իր պաշտոնավարմանը, Պետրոսյանն ընդգծեց, որ իր լիազորությունները կդադարեցվեն այն պահին, երբ ՀԷՑ-ը ստանա նոր լիցենզիա և գործընթացը ամբողջությամբ ավարտվի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930