«Որոշված է՝ ՀԷՑ-ը կա՛մ դառնում է պետական սեփականություն, կա՛մ մասնավորեցվում է միջազգային ընկերության». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հարցրեց՝ Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է՝ պատրաստ են Հայաստանին օժանդակել ՀԷՑ-ը տարածաշրջանային՝ Վրաստանի ու Թուրքիայի էլեկտրացանցերին միացնելու հարցում, կարելի՞ է ենթադրել, թե դա նշանակում է, որ էլեկտրացանցերի կառավարման գործում մասնակցություն կարող են ունենալ նաև տարածաշրջանային երկրները, մասնավորապես, Վրաստանը կամ Թուրքիան»։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Տիկին Կոսի հայտարարությունը, կարծում եմ՝ կապված է շատ կոնկրետ ծրագրի հետ։ Գիտեք, որ ԵՄ-ի հետ համատեղ ծրագիր կա՝ Հայաստան-Վրաստան փոխակերպման կայան կառուցելու վերաբերյալ։ Շատ բարդ ծրագիր է, և մենք աշխատում ենք այն իրականացնելու համար, և սա որևէ առնչություն չունի ՀԷՑ-ի հետագա կառավարման հետ»։

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ին, ապա նա ասաց, որ Կառավարությունը և անձամբ ինքը դրա վերաբերյալ կարծիք հայտնել է։

«Որոշված է՝ ՀԷՑ-ը կա՛մ ամբողջությամբ դառնում է պետական սեփականություն և հանձնվում է հավատարմագրված կառավարման, կա՛մ մասնավորեցվում է միջազգային հեղինակավոր ոլորտի կառավարման փորձ ունեցող ընկերության։ Ինձ համար ցանկալին առաջին տարբերակն է, բայց քանի որ առաջին տարբերակում վճարումներ պետք է արվեն, շատ բան կախված է, թե ինչ օբյեկտիվ գին կորոշվի  ՀԷՑ-ի համար:

Կարդացեք նաև

Եթե գինը կրելի կլինի պետական բյուջեի համար՝ ես կնախընտրեմ, որ այն լինի 100 տոկոս պետական սեփականություն ու հանձնվի հավատարմագրված կառավարման պրոֆեսիոնալ ընկերության, եթե հանկարծ պարզվի, որ որևէ պատճառով սա հնարավոր չի լինում իրագործել՝ կգնանք երկրորդ տարբերակով, բայց մեր պլան Ա-ն առաջին տարբերակն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս