Իսկ կարո՞ղ երկու ՀԷՑ լինի. մեկը՝ լիցենզիայով, մյուսն՝ առանց լիցենզիայի. Ընկերությունն իր գործունեությամբ են գնահատում. Վարդան Արամյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն է։

Վերջինս, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ ազգային բարերար, քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի ՀԷՑ-ին ու նրա հետ կապված գործընթացներին, մասնավորապես՝ բիզնեսի խլմանն իշխանության կողմից:

«Մինչև Սամվել Կարապետյանի կողմից սեփականաշնորհումը և նրա կողմից կառավարվելը ՀԷՑ-ը վնասով է աշխատել։ Ֆինանսական ցուցանիշներն աուդիտ իրականացնող ընկերությունը հրապարակել է։ Կանխիկ հոսքերի հաշվետությունը նայե՛ք, կտեսնեք՝ Սամվել Կարապետյանը ոնց է կառավարել ՀԷՑ-ը»,- ասաց Վարդան Արամյանը:

Վերջինս նկատեց՝ նորմալ է, որ տնտեսվարողը նույն երկրում ավելի բարձր ռեյտինգ կարող է ունենալ, քան պետությունը։ Այնպես որ, թող չնեղվեն, որ ՀԷՑ-ն ավելի բարձր ռեյտինգ ունի, քան Հայաստան պետությունը։

Կարդացեք նաև

«ՀԷՑ ընկերությունը պետք է գնահատվի իր լիցենզիայով, որովհետև եթե չկա լիցենզիա, նշանակում է՝ ընկերությունը գործունեություն չի կարող իրականացնել։ ՀԷՑ-ի գնի մեջ պարտադիր պետք է մտնի նաև նրա լիցենզիան, իշխանությունների մեկնաբանություններն աբսուրդ են: ՀԷՑ-ը սովորական ընկերություն չէ։ Այնպես որ, տարօրինակ է իշխանությունների այն խոսույթը, որ ՀԷՑ-ը պետք է գնահատեն առանց լիցենզիայի։ Իսկ կարո՞ղ է այնպես լինել, որ լինի երկու ՀԷՑ. մեկը՝ լիցենզիայով, մյուսն՝ առանց լիցենզիայի…

Սա դասական իմաստով իրականում ՀԷՑ-ի խլում է։ Անգամ արդարադատության նախարարն է օգտագործել «ազգայնացում» տերմինը, ինչը մեր օրենսդրությամբ արգելված է։ Ազգայնացումն առանց փոխհատուցման վերցնելն է, ՀԷՑ-ի պարագայում պարտադիր է փոխհատուցումը։ Սամվել Կարապետյանի թիմը 500 միլիոն դոլար թիվ հնչեցրեց՝ որպես ՀԷՑ-ի գին։ Պետք է հասկանալ՝ ինչպես են հաշվել, որովհետև դա մեծ թիվ չէ»,- եզրափակեց Վարդան Արամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Տեսանյութեր

Լրահոս