«Հայաստանի գործող իշխանությունը մերժում է ռուսական որևէ առաջարկ, հայ-ադրբեջանական հարցի կարգավորման համար հարթակի տրամադրումը, փոխարենը՝ Ադրբեջանն արձագանքում է անմիջապես և շատ լավ գիտակցում է աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումներում Ռուսաստանի դերակատարումը և առիթը բաց չի թողնում, եթե ոչ՝ Ռուսաստան սիրաշահել, ապա՝ գոնե ցույց տալ, որ շարժվում է Ռուսաստանի հետ նույն ուղով»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հարությունյանը։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին խորհրդարանում առաջին անգամ ցույց տվեց այն քարտեզը, որով Տավուշ-Ղազախ հատվածում, իր ձևակերպմամբ, իրականացվել է սահմանի վերարտադրություն։
Հաջորդ վարչապետը պետք կլինի հանրության ճնշող մեծամասնության համար ընդունելի գործիչ. Հարությունյան
«Ի՞նչն է խանգարելու ադրբեջանցիներին՝ մեզ հետ անել այն, ինչ անում էին 90-ականներին, երբ մեկ ամսում 30 անգամ պայթեցնում էին Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը։ Ո՞վ է ասել, որ «Գազպրոմ» ընկերությունը կերաշխավորի այդ գազատարի անվտանգությունը, իհարկե չի անի, այդ անվտանգությունն իր վրա չի՛ վերցնի»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը կունենա նաև պարենային անվտանգության խնդիր, որովհետև խցանվում է արտաքին աշխարհին մեզ կապող գլխավոր ճանապարհը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն է։
«Զիջեմ, միայն ինձ չխփեն. սա է մոտեցումը, իսկ դա ինքնասպանություն է։ Դա նշանակում է Ադրբեջանին թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի ռազմավարական բարձունքներն իր ձեռքում պահելով՝ Հայաստանի պետականությունը դնի սպառնալիքի տակ անընդհատ։ Ադրբեջանի նպատակը հայոց պետականությունը վերացնելն է։ Էլ ի՞նչ լեզվով Ալիևն ասի, որ իր նպատակը Հայաստանն է»։
168.am-ի հետ զրույցում պետությունների տարածքային ամբողջականությունը քառակուսի կիլոմետրով ճանաչելու մասին Փաշինյանի հայտարարությունն աբսուրդ համարեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ շեշտելով՝ եթե վաղն Ադրբեջանի տարածքների հետ որևէ բան կատարվի, արդյո՞ք մենք որպես պետություն՝ մեկ էլ այլ քառակուսի կիլոմետրանոց Ադրբեջանի ճանաչման մասին պետք է խոսենք։
«Հարց եմ հնչեցնում Փաշինյանին՝ արդյո՞ք ինքը կարող է ներկայացնել հաշվարկներ, որ այդ 42 կմ-անոց Մեղրիի երկաթգիծը Հայաստանին տնտեսապես օգուտ է տալու։ Շեշտում եմ՝ չի տալու։ Մեղրիի երկաթգծի գործարկումը նշանակում է, որ Հայաստանի բյուջեից 150 միլիոն պետք է ներդնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրար հետ կապվեն։ Այս երկաթգծի շահագործումը Հայաստանին տարածաշրջանից մեկուսացնելու է։ Մենք, նստած տարածաշրջանային մայթեզրին՝ նայելու ենք, թե ով ինչ է տանում և բերում»,- պարզաբանեց ՀՀ նախկին վարչապետը։
«Արցախի պայքարը ոչ թե հացի մասին է, այլ նրա, որ կոնֆլիկտը կարգավորված չէ, ուստի որքան էլ աշխարհի հզորները ցանկանան 44-օրյա պատերազմի արդյունքներն ընդունել՝ որպես վերջնական իրողություն, միևնույն է, կոնֆլիկտը դրանով կարգավորված չէ։ Սա արցախահայության պայքարի ամենալուրջ քաղաքական մեսիջն է, որի նպատակն է ինքնորոշման իրավունքի ճանաչումը»,- ասաց Խոսրով Հարությունյանը։
ՀՀ նախկին վարչապետ, պրոֆեսոր Խոսրով Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորումն ակնհայտ քաղաքական նպատակներ է հետապնդում։
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը «Միասին» շարժման հանրահավաքի ժամանակ ցավով արձանագրեց՝ Ադրբեջանը միակողմանի իրականացնում է սահմանազատում՝ իր համար ընդունելի բոլոր ստրատեգիական բարձունքները վերցնելով:
Օրերս Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին Հայաստանի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով և Իրանով, եթե երկիրը չլուծի տրանսպորտային շրջափակման հարցը։ Երկաթուղու և ավտոմայրուղու կառուցումը Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, կախված է Հայաստանի դիրքորոշումից։