Նիկոլը հայտարարում էր, որ ինքը գերագույն հրամանատար է, թող որևէ մեկը չկասկածի, երկու պատերազմներում տեսանք՝ նա ինչի է ունակ, եթե նրա օրոք մի պատերազմ էլ լինի՝ հավատացեք, Հայաստանի վերջն է լինելու։ Իսկ Ադրբեջանը հիմա ամեն ինչ անում է պատերազմ սկսելու համար»,- շեշտեց նա և հավելեց՝ չի բացառում, որ COP-29-ից հետո Ադրբեջանը գնա ռազմական գործողության, հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանի ռազմական նորանշանակ ղեկավարությունը ծանոթանա դիրքերին ու տեղեկատվությանը։
Հուլիսի 14-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ եղավ Կոտայքի մարզում: Հրազդանում, Աբովյանում և այլ քաղաքներում սրբազանը հանդիպեց շարժման աջակիցների հետ, նորից ներկայացրեց շարժման նպատակները և պատասխանեց բնակիչներին հետաքրքրող տարբեր հարցերի։
«Մեր շարքերում եղած արցախցի երիտասարդները դեռ չեն հատել տարիքային այն շեմը, որպեսզի ՀՀ-ում բարձր պաշտոն զբաղեցնեն, այդ պատճառով իշխանությունը մեզ մրցակից չի տեսնում»։
168.am-ի հետ զրույցում շարժման մամուլի պատասխանատու Արշակ Աբրահամյանն անդրադարձավ ստորագրահավաք-շարժման արդյունքներին և ասաց, որ Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքն այդ շարժման կուլմինացիոն ավարտը չէր, կա գործողությունների հստակ քարտեզ, որով էլ շարժվում են։
Արդեն երկրորդ օրն է՝ Արցախի Հանրապետությունում երիտասարդների նախաձեռնությամբ մեկնարկել է «Ոչ՝ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» ստորագրահավաք-շարժումը, որի նպատակն է՝ վերջ դնել Ադրբեջանի կողմից իրականացվող արցախահայության էթնիկ զտմանն ու ցեղասպանական քաղաքականությանը, որին արցախահայությունը ենթարկվում է 44-օրյա պատերազմից հետո։
«Փաշինյան-Հարությունյան-Ալիև եռյակն ամեն կերպ փորձում է հուսալքել արցախցիներին, թեպետ մենք բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ իրավիճակի մեջ ենք գտնվում։ Փաշինյանն ու Հարությունյանն իրենց հայտարարություններով ավելի շատ են խուճապ տարածում ժողովրդի մեջ, քան ադրբեջանական դիվերսիոն ներթափանցումները։
168.am-ի հետ զրույցում խոսելով ստեղծված իրավիճակի ու ձեռնարկվելիք քայլերի մասին, Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ, «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանը նկատեց՝ ճանապարհային քարտեզը բնականաբար մշակվում է, ելքեր էլ միշտ փնտրվում են, սակայն այդ ամենը չպետք է գաղտնազերծել։
«Արցախում իրավիճակը գնալով լարվում է. մթերքի, սննդի բազմաթիվ կետեր արդեն փակ են, փակ են նաև որոշ հացի արտադրամասեր՝ ալյուր չլինելու պատճառով, բայց ժողովուրդը փորձում է պայքարի ուղիներ գտնել, չկա հուսահատվածություն, չեն կոտրվել, որովհետև Արցախի ժողովուրդը հստակ ունի իր տեսակետը, այսինքն՝ երբեք և ոչ մի ճնշումների տակ չի լքելու իր հայրենի հողը, ամուր մնալու է կանգնած իր հայրենիքում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ Արշակ Աբրահամյանը:
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը պարտության խորհրդանիշ է, հետևաբար՝ չի կարող ի շահ Հայաստանի ու Արցախի բանակցել։ Ավելին՝ նա իր վարչախմբի հետ բացահայտ հակահայկական բանակցություններ է վարում։
Այսօր առավոտյան ադրբեջանցիները հերթական անգամ փակել են Բերձորի ճանապարհը։ Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ շարունակում է փակ մնալ:
168.am-ի հետ զրույցում Արցախի «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանն ասաց, որ հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանության ջատագով և կողմնակիցներից մեկը հանրահավաքի ժամանակ փորձել է հավաքվածներին ներկայացնել, թե իբր հանրահավաքը Վիտալի Բալասանյանի կողմնակիցներն են կազմակերպել։
Հայաստանից ցանկացած այց Արցախ ոգևորում է արցախցիներին։ 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» կուսակցության երիտթևի ղեկավար Արշակ Աբրահամյանը՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության երիտթևի այցին Արցախ և տեղում ունեցած հանդիպումներին։