«Եթե Նիկոլ Փաշինյանն է փաստացի Արցախը հանձնում, ապա ինչո՞ւ չպետք է նրա անունը հնչեցնենք հանրահավաքի ժամանակ». Արցախցի

Հոկտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել ինքնաբուխ հանրահավաք, որտեղ արցախցիները ևս մեկ անգամ հայտարարել են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ապա նախագահ Արայիկ Հարությունյանից պահանջել են մանրամասնել, թե ինչ է բանակցում Նիկոլ Փաշինյանն Արցախի անունից։

168.am-ի հետ զրույցում Արցախի «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանն ասաց, որ հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանության ջատագով և կողմնակիցներից մեկը հանրահավաքի ժամանակ փորձել է հավաքվածներին ներկայացնել, թե իբր հանրահավաքը Վիտալի Բալասանյանի կողմնակիցներն են կազմակերպել։

«Մենք հայտարարել ենք, որ վեր ենք կանգնելու ամեն ինչից և հանուն Արցախի փրկության կանգնելու ենք իրար կողքի։ Նիկոլ Փաշինյանի Պրահա կատարած այցից հետո ժողովուրդը կրկին դուրս եկավ Վերածննդի հրապարակ՝ ցույց տալու, որ արցախցին այլ գնալու տեղ չունի և ապրելու է հայկական Արցախում։ Սակայն հանրահավաքի ժամանակ տեսանք, որ Արցախի հասարակական գործիչներից մեկը՝ Տիգրան Պետրոսյանը, այդ ամենը փորձում է օգտագործել իր անձնական շահերի համար՝ փոշիացնելով ժողովրդի պայքարի ցասումը։

Ես այդ հրապարակից հայտարարեցի, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի հանձնել Արցախը, իսկ Տիգրան Պետրոսյանն ինձ հորդորում էր անուններ չտալ ու օրակարգից չշեղվել։ Հետո արդեն սկսեց լրատվամիջոցներով վարկաբեկել այդ շարժումը։ Սակայն հաշվի չի առել, որ արցախցին արդեն երեք պատերազմներում հերոսաբար պաշտպանում է Արցախը»,- նշեց Արշակ Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, Տիգրան Պետրոսյանը ուղղորդված է եղել ՀՀ իշխանություների կողմից, քանի որ նա Նիկոլ Փաշինյանի ջատագովն է, 2018 թվականին ակտիվ քարոզում էր և հետևում էր «քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսին։

«Նա փաստացի «նիկոլական» է եղել, արշավ էր անում նախկինների դեմ, նաև Բակո Սահակյանի դեմ։ Եթե Նիկոլ Փաշինյանն է փաստացի Արցախը հանձնում, ապա ինչո՞ւ չպետք է նրա անունը հնչեցնենք հանրահավաքի ժամանակ։ Ինչպե՞ս է ստացվում, որ Արցախի նախագահին նա հրապարակից դիմում է անունով, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ պարոն Փաշինյան-ով»,- շեշտեց նա։

Միաժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց, որ հանրահավաքին մասնակցում են ոչ միայն Ստեփանակերտի բնակիչները, այլև Արցախի տարբեր շրջաններից են գալիս, նաև ներկա են լինում մարդիկ, որոնք մասնակցել են 1988 թվականի շարժմանը, թեպետ ձեռնափայտով, բայց այդ մարդիկ գալիս ու կանգնում են երտասարդության կողքին։

Տեսանյութեր

Լրահոս