Հայաստանում կառավարող ուժի՝ ՔՊ-ի տարբեր թևերի միջև բախումը երբեմն վերածվում է ազդեցության գոտիների բաշխման համար պատանեկան գզվռտոցի:
168.am-ի տեղկություններով՝ աշխատանքից ազատվել է Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Արման Մելքոնյանը: Վերջինս, հիշեցնենք, Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին է:
Այս տարվա օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետ Սերգեյ Ատոմյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Այս որոշումը անակնկալ եղավ ինչպես հենց իր՝ Սերգեյ Ատոմյանի, այնպես էլ՝ ՔԿԾ ծառայողների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական թիմի գերակշիռ մասի համար։ Ատոմյանը համարվում էր Նիկոլ Փաշինյանի «լյուբիմչիկներից», և հենց այդ պատճառով էր նրան ներվում ամեն ինչ, ներառյալ՝ ՔԿԾ-ում տիրող տոտալ բարդակը: