
Նիկոլ Փաշինյանին չվստահող քաղաքացիների թիվն աճում է. GALLUP-ը նոր արդյունքներ ունի

«Որքանո՞վ եք վստահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»՝ այս հարցը «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի հերթական հետազոտության հարցերից էր: Հունվարի 23-26-ն իրականացված հարցման 1101 մասնակիցների 38.1 տոկոսն այս հարցին ի պատասխան նշել է՝ «ընդհանրապես չեմ վստահում», 28.3-ը՝ «ավելի շուտ չեմ վստահում». ստացվում է՝ 66.4 տոկոսը չի վստահում Նիկոլ Փաշինյանին:
Ի դեպ, այս ցուցանիշը զգալիորեն աճ է գրանցել նախորդ տարվա նոյեմբերին արված համանման հարցման ցուցանիշների համեմատ. այն ժամանակ Փաշինյանին անվստահություն էր հայտնել հարցվածների 54.1 տոկոսը: