Օրերս 168.am-ին են դիմել մարզի մի խումբ բնակիչներ, որոնք բողոքում էին, որ Կապանից Երևան հասնելը դարձել է մահվանը հաղթահարելու նման մի բան, քանի որ Կապանից հասնելով վերին Խոտանան, ձյան պատճառով կարող են ժամերով կանգնել ճանապարհին։
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբն այսօր տեղեկացրել է, որ Ադրբեջանի զինուժն այս գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
«Դա կարող է լինել միջանցք, բայց դա պետք է լինի ռազմական տեսանկյունից անվտանգ միջանցք։ Սա մենք դիտարկում ենք՝ որպես Ղարաբաղի համար լրացուցիչ անվտանգության երաշխիք»,- նշել էր նա: Այնուհետև փաստաթղթում շարունակվում է, որ Տեր-Պետրոսյանն ասել էր, թե «խնդիր չի լինի տարածքային ամբողջականությունը և Լաչինի հարցը հետագա հանդիպումներում քննարկելու հարցում, եթե ամերիկացիները կարողանան կոնֆիդենցիալությունը երաշխավորել»:
168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Խոտ գյուղի վարչական ղեկավար Մարտիրոս Գրիգորյանն ասաց, որ այս տարի այլընտրանքային ճանապարհի հետ կապված մեծ խնդիրների առջև չեն կանգնել, քանի որ ձյուն չի եկել։
Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը կառուցելու սցենար եղել է՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Հայաստանի կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արել է, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհ ունենա։
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տեղին չի համարում քննադատությունները՝ ուղղված Աղավնոյում իրենց տներն այրող բնակիչներին: Նրանք դա անում են սրտի կսկիծով, անզորությունից ու ցավից դրդված։
168.am-ը Աղանուս համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ Բերձորի այլընտրանքային ճանապարհը կառուցելու դեպքում, նպատակ ունե՞ն վերադառնալու գյուղ, և պատերազմից հետո ի՞նչ վիճակում են թողել գյուղը։
Այսօր կառավարության շենքի մոտ, նիստից առաջ լրագրողները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեցին, թե Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի կառուցման վերաբերյալ ինչ գործընթացներ են տեղի ունենում։
«Առաջնայինն այն է, որ հայկական բանակը պետք է ամրապնդվի ու ավելացնի իր կարողությունները Արցախի ու Հայաստանի ժողովորդի պաշտպանությունն իրականացնելու համար, հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանը խախտում է բոլոր պայմանավորվածությունները, իսկ մերոնք կուրորեն գնում են դրանց կատարման։ Ադրբեջանը չի պահպանում բոլոր հայտարարությունների, ստորագրված փաստաթղթերի պայմանները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների վերադարձի, սադրանքների չգնալու, չկրակելու վերաբերյալ, հետևաբար՝ ի՞նչ ուժերի դուրսբերման մասին պետք է խոսք լինի»։
Ես չգիտեմ՝ այդ ճանապարհն ինչով լավը կլինի, հարց է՝ Աստված ոչ անի, պատերազմի դեպքում մենք կկարողանա՞նք հասնել Արցախ, Արցախից էլ հասնել Հայաստան։ Ուզում եմ մեր իշխանությանը հարց տալ, իրենք էլ թող պատասխանեն՝ այդ ճանապարհն ինչո՞վ է մեզ համար լավը։ Քաշաթաղը հանձնում են, Աղավնոյից հրաժարվում են, Սյունիքից էլ՝ հետը, այսքանից հետո լավ բան պե՞տք է սպասենք։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնում են, որ Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2022 թվականի օգոստոսին:
Ե՞րբ է կառավարության այլընտրանքը դուրս գալու բաց ծով