Բերձորի այլընտրանքային ճանապարհի կառուցումը կավարտվի մինչև գարուն. Գնել Սանոսյան

Այսօր կառավարության շենքի մոտ, նիստից առաջ լրագրողները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեցին, թե Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի կառուցման վերաբերյալ ինչ գործընթացներ են տեղի ունենում։

«Շինարարությունը սկսել ենք, տեխնիկաներն աշխատում են, ճանապարհը կառուցում են։ Ճանապարհի կառուցումը կավարտվի մինչև գարուն։ Երեք մասի ենք բաժանել և ակտիվ աշխատում ենք»,- փոխանցեց Գնել Սանոսյանը։

Հարցին՝ Թուրքիայի հետ սահմանային ճանապարհները վերանորոգվո՞ւմ են, Տարածքային կառավարման նախարարը պատասխանեց. «Ոչ, նման պրոցես հիմա չունենք»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031