Եթե Նիկոլին հեռացնեինք մայիս-հունիս ամիսներին, Բերձորի ճանապարհն այսօր փակ չէր լինի. Արտակ Զաքարյան

«Մարդիկ հույս են կապում մեզ հետ, մենք էլ՝ մարդկանց հետ։ Քաղաքական ուժերն առանց ժողովրդի ոչինչ անել չեն կարող։ Իսկ ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ Նիկոլը շատ բարեհաջող ձևով կեղծում է կամ մանիպուլացնում։ Հետևաբար՝ մեզ համար շատ կարևոր պետք է լինի հանրային զարթոնքի, հասարակության ոտքի կանգնելու քաղաքակիրթ և խաղաղ տարբերակով, որպեսզի մենք ժողովրդի պահանջը կարողանանք հաջորդ կառավարության անբաժանելի մաս դարձնենք»,- «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «Արցախի սեղմվող օղակը» հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով՝ պետք է աշխարհը հստակ տեսնի, թե ինչու է  ժողովուրդն ուզում հեռացնել Նիկոլ Փաշինյանին։

«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր հույսը դնենք հանրության գիտակից մասսաների վրա, հատկապես գիտակից հասարակության վրա։ Թող ինձ ներեն մեր քաղաքացիները, բայց դա իրականությունն է, մեկի գիտակցությունը սկսվում է  սրտից, մյուսինը՝ ստամոքսից, մյուսինը՝ ուղեղից։ Այն քաղաքացիները, ովքեր քաղաքականապես ցածր գիտակցական մակարդակ ունեն, իրենք այլ կերպ են նայում, իրենց համար Նիկոլն էլ է նորմալ։ Բայց պետություն, հայրենիք, ապագա, ընտանիք, արժեքներ, բարոյականություն, սրանք կրիչներ ունեն, դրանք գիտակից մարդիկ են։

Այսօր իշխանության ոչ մեկը չի ուզում գալ, կոնկրետ ասում եմ՝ Հանրապետականը նման խնդիր չունի։ Հանրապետականը երկու խնդիր ունի՝ փրկել Արցախն այս իրավիճակից՝ հենվելով արցախցիների անկոտրում պայքարի վրա, և ՀՀ-ին վերադարձնել արտաքին քաղաքականության արժանապատիվ ու նպատակային հուն։

Կարդացեք նաև

Առնվազն երեք անգամ ընդդիմությունը փորձել է հասարակությանը ոտքի հանել, եթե մեզ հաջողվեր «Հայրենիքի փրկության» շարժման միջոցով այդ ամենն անել, ապա այսօր չէինք կորցնի Հին Թաղերը, Խծաբերդը, տարբեր իրավիճակ կլիներ։ Եթե մեզ հաջողվեր Նիկոլին հեռացնել Դիմադրություն շարժման միջոցով, այսինքն՝ 2022 թվականի մայիս-հունիս ամիսներին, ապա այսօր Բերձորի ճանապարհը կունենայինք, Սուս և Աղավնո գյուղերով»,- շեշտեց Արտակ Զաքարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս