Ճանապարհներ կան՝ վստահաբար երկիրն ամիսների ընթացքում կարող է պաշտպանված լինել. Հայկ Նահապետյան

Անվտանգության փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ այսօր Հայաստանում վտանգված է և՛ երկրի սահմանները, և՛ քաղաքները։ Սա «կարմիր գիծ է», որտեղ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է մի փոքր մտածի, որ վտանգված է իր տունը, սեփականությունն ու ընտանիքի անդամները։

«Այս մարդը մեր երկիրն անպաշտպան է թողել, սա է այն դրոշը, որի շուրջ պետք է մարդիկ համախմբվեն։ Երկրորդ՝ Արցախն է, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնության համար մեծ մոտիվացիա է։ Երրորդ՝ ով է բռնելու սրան տապալելու գործընթացի դրոշը։ Այդ մարդիկ պետք է առարկայական լինեն, ամբողջ Կառավարության կազմը, ապագա պատգամավորները, մեկ առ մեկ ժողովրդի աչքի ու մտքի առաջ պետք է լինեն»,- «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «Արցախի սեղմվող օղակը» հանրային քննարկման ժամանակ ասաց Հայկ Նահապետյանը։

Նա վստահ է՝ եթե իշխանափոխություն լինի, ապա ճանապարհներ կան, հաշված ամիսների ընթացքում երկիրը կարող է պաշտպանված լինել նաև իր ներքին ռեսուրսների հաշվին։

«Այդ ներքին ռեսուրսների լուրջ բաղադրիչներին իրազեկ եմ, փակագծերը չբացեմ, մի քանի ամսում մեր երկիրը կարող է դրանց հաշվին ստեղծել պաշտպանական վիճակ»,- ընդգծեց Հայկ Նահապետյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս