Մի քանի հազար ադրբեջանցի զինծառայողներ Ուկրաինայում կռվում են ռուսական զորքի դեմ. Նահապետյան
Այսօր «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «Արցախի սեղմվող օղակը» հանրային քննարկման ժամանակ անվտանգության փորձագետ Հայկ Նահապետյանը հայտարարեց՝ եթե այսօր Արցախում ներկա են ռուս խաղաղապահները, դա բնավ չի նշանակում, որ Ադրբեջանը հետ է կանգնել Արցախը զենքի ուժով վերցնելու իր մտադրությունից։
«Ես որոշակի տեղեկատվության եմ տիրապետում առ այն, որ մի քանի հազար ադրբեջանցի զինծառայողներ մեկ տարուց ավելի ուկրաինական զորքերի կողմից կռվում են ռուսական բանակի դեմ։ Ընդ որում, ձեռք են բերում խոցային մարտերում կռվելու ունակություններ։
Կարծում եմ՝ Ադրբեջանն անհրաժեշտ պահի, եթե հարմար գտնի, փորձ է անելու վերցնել Արցախում զորամասեր, ոչնչացնել զինտեխնիկա՝ առավելագույնն առանց բախվելու ռուս խաղաղապահների»,- նշեց Հայկ Նահապետյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում