
Պետք է կարողանալ պատասխան տալ սեփական արարքների համար. Զախարովան` Փաշինյանին
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե անվտանգության առումով միայն 1 կենտրոնից հանրապետության կախվածությունը ռազմավարական սխալ էր։
Ճեպազրույցի ժամանակ Զախարովան հայտարարել է, որ պետք է կարողանալ սեփական արարքների համար պատասխան տալ, ոչ թե անդադար ու ամեն առիթի ժամանակ մեղավորներ փնտրել։
«Պետք է յուրաքանչյուրն ինքը պատասխանատվություն կրի և չբարդի մեղքը մեկ այլ անձի վրա։ Հենց դրանում է քաղաքական գործչի, պետական գործչի և երկրի շահերի մասին չմտածող անձի տարբերությունը։ Հակառակ դեպքում դա մի փոքր նման է վատ պարողի պատմությանը»,– ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։