80-ամյա Ռիմա Հովհաննիսյանն ապրել է ուզում: Նա առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն չի կարողանում օգտվել պետպատվերի շրջանակներում բուժվելու հնարավորությունից, այսինքն` իր իսկ իրավունքից: Չի խնդրում, այլ պահանջում է հարգել իր իրավունքն ու այդ իրավունքի համար պատրաստ է բոլոր պետական պաշտոնյաների «կոկորդից բռնել”:
2006 թ.-ի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործն ուղարկվում է նոր նախաքննության` բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը (ցմահ ազատազրկում Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին): Խափանման միջոցը` ազատազրկումը, փոխվում է ստորագրության չհեռանալու մասին որոշմամբ: 2007 թ.-ի վերջից սկսվել է նոր դատաքննություն:
Այս պահի դրությամբ՝ Թերեզա Առաքելյանն իր անչափահաս հինգ երեխաների հետ, բառի բուն իմաստով, բնակվում է բակում, այն դեպքում, երբ երեխաներից երեքը լյարդի հետ կապված հիվանդություն ունեն:
Մուսուրլյանը լրագրող է աշխատում 1980-ականներից: Աշխատել է Տեխասում, Մոնտանայում, Վաշինգտոնում, ինչպես նաև՝ Արևելյան Եվրոպայում: Այստեղ իրականացրած իր աշխատանքի համար նաև ՆԱՏՕ-ի մեդալի է արժանացել:
Դաշնամուրի գործարանի հարևանությամբ քարուքանդ արահետով անցնելով` հայտնվում եմ ամայի տարածքում: Մոտենում է մի փոքրիկ տղա: Կաղալով, մի կերպ է քայլում: Հարցնում եմ՝ «Ոտքդ ցավո՞ւմ է»: Ամաչելով պատասխանում է՝ «Հա՛, բայց կանցնի: Մաման ասում ա՝ բոյովանում եմ, դրա համար ա ցավում: Հիմա շատ-շատ ա ցավում, մտածում եմ, երևի շուշուտ եմ մեծանում, շատ եմ բոյ քաշում, դրա համար էլ ցավում ա»:
Հանքավայրի շահագործման նախագծի համաձայն՝ հանքի շահագործումը տևելու է 25-30 տարի: Իսկ Թեղուտի անտառի գեղեցկությունը մենք կորցնելու ենք հազարամյակներով:
Մարինեն երեք անչափահաս երեխաների մայր է: Երեխաներից Սվետլանան սովորում է Կապանի թիվ 3 հատուկ դպրոցում, որտեղ նաև ապրում է: Սվետլանան միայն շաբաթ-կիրակի օրերին է այցելում ընտանիքին:
Նշենք, որ Սակիս Ռուվասը “Եվրատեսիլ” մրցույթին մասնակցել է 2004 թվականին “Shake It” եւ 2009-ին “This Is Our Night” երգերով: 2006-ին Հունաստանում կայացած “Եվրատեսիլ”-ին հանդես է եկել որպես հաղորդավար:
Ներկայումս Օձունում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ` բարձրացվում են տախտակամածները, բերվում են շինանյութերը, հետազոտվում է հինավուրց վանքի հիմքը, ընթանում է քարատեսակների ընտրությունը, որոնցով կփոխարինվեն վնասված և հողմնահարված քարերը: Որմերի վերականգնման ժամանակ կօգտագործվի ֆելզիտային տուֆը, իսկ վեղարի և լանջերի ծածկասալերի համար` կարմրավուն անդեզիտաբազալտը:
Գրետա Խաչատրյանն ապրում է հարսի` Մարինայի և թոռան` Գոռի հետ: Գրետայի որդին Ռուսաստան է մեկնել Գոռի ծնվելուց առաջ և, հավանաբար, ջանք չի խնայել ավերված Կիրովականի մռայլ տնակում ապրած մղձավանջը մոռանալու համար:
Նարեկն, իհարկե, իրեն լուսանկարիչ չի համարում, անգամ չի ուզում լուսանկարիչ դառնալ: Բայց տեսախցիկի մեջ նա տեսել է մի բան, որ կնոջ աչքերի նման խորն է:
Գյուղապետն «անշնորհակալ» անվանեց գյուղացիներին, ովքեր խնդրի կապակցությամբ պետական տարբեր ատյանների բողոք-նամակներ են գրել:
Հունիսի 6-ին լրացավ ամերիկահայ միլիարդատեր Քրք Քրքորյանի 95-ամյակը։ 3.3 միլիարդ դոլար կարողության տեր մարդուն դժվար է նվեր մատուցել, սակայն նրա հարսնացուն ելքը գտավ։
Մարինեն ու Ներսեսը տառապում են ծանր հիվանդություններով, ու դրանց առաջացման պատճառները փնտրելու անհրաժեշտություն չկա այնպես, ինչպես թաց պատերի մեջ բնակվող, պարբերաբար թոքաբորբով հիվանդանոց տեղափոխվող երեխաների դեպքում:
Ավելի քան երեք տարի այս ընտանիքն ապրում է առանց տարրական կենսական պայմանների, առանց էլեկտրաէներգիայի` անասնագոմում: 10-ամյա փոքրիկ Մհերն ասում է, որ ամենաշատը սիրում է մորը, իսկ ամենաշատն ատում է թուրքերին:
«Ազնիվ մարդը պետք է գա բացատրի, գոռա, գրի, բոլորին պատմի…»