Պռոշյան փողոցի խոշոր ավտովթարի հեղինակը Բրյուսովի կին դասախոս է (տեսանյութ)
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 25-ին, Երևան քաղաքի Պռոշյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 9:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Մարգարիտա Բաղրամյանը «ԲՄՎ» մակնիշի 34 ՍV 928 համարանիշի ավտոմեքենայով, Պռոշյան փողոցում բախվել էր մայթեզրին կայանված, 52-ամյա Ալբերտ Զամանյանին պատկանող «Նիսան» մակնիշի 18 ՍՍ 072 համարանիշի և 26-ամյա Արամ Մաշանյանին պատկանող «Օպել» մակնիշի 19 ՕԼ 458 համարանիշի և 32-ամյա Արեն Հակոբյանին պատկանող «Նիսան» մակնիշի 28 ՍՕ 265 համարանիշի ավտոմեքենաներին:
Ավտոմեքենաներին բախվելուց հետո Մ. Բաղրամյանը հարվածել է «Լոգիկոն» հաշվապահական կենտրոնի պատին: Վթարի հետևանքով ԲՄՎ-ի վարորդ Մ. Բաղրամյանն ու ուղևոր՝ 62-ամյա Արմենուհի Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Բաղրամյանը աշխատում է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում՝ որպես դասախոս, իսկ Ա. Մաշանյանը աշխատում է «Սին տեխ աուդիտ» ՍՊԸ-ում՝ որպես մասնագետ, Արեն Հակոբյանը՝ «Ֆյուչեր կապիտալ մարկետ» ընկերությունում՝ որպես տնօրեն:
shamshyan.com