«ԵրԱԶ»-ի վարորդը գիտակցության չգալով մահացել է (տեսանյութ)

Հունվարի 17-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նոր Հաճն-Աբովյան ճանապարհին գտնվող կամրջի սկզբնամասում Հ.Ղուկասյանի վարած «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով Հ.Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Աբովյան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունում գրություն է ստացվել, որ «ԵրԱԶ»-ի վարորդը հունվարի 25-ին, ժամը 17.00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնումում գիտակցության չգալով մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031