Միշել Օբամայի «թարս» հայացքը ցնցել է համացանցը (տեսանյութ)

Հունվարի 21-ին` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երկրորդ երդմնակալության արարողության ժամանակ, տեղի ունեցավ մի միջադեպ, որն արդեն հասցրել է դառնալ «youtube»-ի «հիթերից» մեկը: Կազմակերպված ճաշկերույթի ժամանակ, երբ  միմյանց հետ զրուցում էին դեմոկրատ նախագահ Օբաման և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները, նրանց միջև նստած Միշել Օբաման` նախագահի կինը, ով այդ պահին կլանված ճաշում էր, այնպիսի անհարգալից հայացք նետեց հանրապետական Բեյների վրա, ինչը չվրիպեց տեսախցիկների ուշադրությունից: Միջադեպն արդեն համացանցում որակվել է որպես սկանդալ և ստացել «Միշել Օբամայի պատմական հայացքը Ջոն Բեյների վրա» անվանումը: Ամերիկյան բլոգներից մեկում կարդում ենք. «Բոլորին է հայտնի, որ Բեյները և Օբաման ամենևին մտերիմներ չեն, և որ Բեյներն ստացել է Կոնգրեսում ապակառուցողական գործողություններով աչքի ընկնող հանրապետական մեծամասնության ղեկավարի համբավ, բայց լսեք, չէ՞ որ դուք մեծահասակ եք, և մեծահասակները պետք է կարողանան իրենց քաղաքակիրթ պահել»:

«Առաջին տիկին Միշել Օբաման լուրջ հեգնանք նետեց հանրապետական Ջոն Բեյների վրա: Խեղճ աղջիկն ուզում է ուտել, բայց Բեյները ոչ մի կերպ չի կարողանում փակել իր բերանը»,- գրել է մեկ այլ բլոգեր:

 

Տեսանյութեր

Լրահոս