Անժելա Սարգսյանի «տղամարդու»՝ Կարեն Արայանի մայրը նոր բացահայտումներ է անում (տեսանյութ)
Մարինա Արայանը՝ Անժելա Սարգսյանի գործով դատապարտված Կարեն Արայանի մայրը, տեսանյութում պատմում է իր որդու դեմ շինծու մեղադրանքների մանրամասների մասին և արդարադատություն պահանջում հունվարի 31-ին կայանալիք վերաքննիչ դատական նիստում։ Տեսանյութը տեղադրված է Մ. Արայանի վիդեբլոգում։
Նա նաև տեղեկացրել է, որ հունվարի 29-ին ժամը 13-ին ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց տեղի կունենա հանրահավաք՝ հասարակության դիմումը Սերժ Սարգսյանին հանձնելու նպատակով (ըստ Մ. Արայանի, ներկայումս մի խումբ երիտասարդների կողմից ստորագրահավաք է իրականացվում)։