Harry Winston-ը վաճառվել է 750 մլն դոլարով (տեսանյութ, լուսանկարներ)

Այս շաբաթ ավարտվել է համաշխարհային ճանաչում ունեցող Harry Winston ոսկերչական ապրանքանիշի վաճառքի գործարքը: Այն ձեռք է բերել Swatch Group միջազգային կորպորացիան, որը Harry Winston-ի համար վճարել է 750 մլն դոլար: Բացի այդ, Swatch Group-ը պարտավորվել է վճարել Harry Winston-ի 205 մլն դոլար պարտքը:

Արդյունքում, բացի ապրանքանիշի հեղինակային իրավունքից,  Swatch Group-ին կանցնեն Harry Winston-ի` Ժնևում տեղակայված ոսկերչական ֆաբրիկան, ինչպես նաև՝ ոսկերչական տան գործունեության բոլոր մյուս ուղղությունները` ժամացույցների, թանկարժեք զարդերի արտադրությունը: Վաճառքի գործարքում չի ներառվել միայն Harry Winston-ի հանքարդյունահանող ընկերությունը:

394_1_640

content_Harry-Winston-Premier-Feathers-3

Կարդացեք նաև

premier_lady_feathers_shanghai_square

394_5_640

harry-winston_premier-feathers_lady-amherst_jpeg_1351846217-632x1024

Նշենք, որ Swatch Group միջազգային կորպորացիայի կազմում ներառված են հանրաճանաչ այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ «Breguet»-ը, «Blancpain»-ը, «Omega»-ն, «Tiffany & Co.»-ն, «Longines»-ը, «Rado»-ն, «ck watch & jewelry»-ն, «Balmain»-ը և «Swatch»-ը:

Տեսանյութեր

Լրահոս