Բացի դրանից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ նշված օպերլիազորներից մեկը 2021 թվականի մարտից սեպտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 5 անձանցից պահանջել և ստացել է տարբեր չափերի կաշառքներ, ինչպես նաև նախնական համաձայնության գալով իր բաժնի մեկ այլ օպերլիազորի հետ, 2021 թվականի սեպտեմբերի 22-ին տնտեսվարողներից մեկի ներկայացուցչից ստացել են խոշոր չափերով՝ 200.000 ՀՀ դրամ կաշառք:
«Բաքվում և Բաքվին սատարող կենտրոններում շատ լավ հասկանում են, որ Նիկոլի իշխանությունը երերուն է, և եթե ոչ այսօր, ապա վաղը դառնալու է անփառունակ թերթված էջ՝ հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ: Եվ այս իշխանության հեռացումից հետո բոլոր այն սխեմաները, որոնք գծվել են Լոնդոն-Անկարա կոալիցիայի ինտելեկտուալ կենտրոններում, ուղղակի դառնալու են անպիտան, անգործուն մի բան, և իրենք շտապում են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
168 T-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղտեխնոլոգ, վերլուծաբան Կարեն Քոչարյանը Գորիսում և Գյումրիում իշխանության պարտությունը պայմանավորեց՝ ինչպես ընդդիմության որդեգրած ճիշտ մարտավարությամբ, այնպես էլ՝ իշխանության ղեկավարի տված և չկատարած խոստումների շարքով։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադառնալով Սյունիքի մարզի Գորիս համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, նշեց, որ Գորիսում ընտրությունների նման պատկերը մի քանի պատճառներ ունի։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ օգոստոսի 2-ից սկսած տարբեր գրություններով, հարցադրումներով, նաև առաջարկներով դիմում է տարբեր գերատեսչությունների՝ հասկանալու սահմանային ընթացիկ իրավիճակը և առաջիկայում նախատեսված ծրագրերը։
Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում լուրեր են շրջանառվում, որ Սյունիքի մարզում գտնվող Փելա սարը հանձնվել է ադրբեջանցիներին։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներն Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին հարց ուղղեցին, թե արդյոք որևէ տեղեկության տիրապետո՞ւմ է թեմայի վերաբերյալ։ Ի պատասխան՝ Մկրտչյանն ասաց, որ այդ ինֆորմացիային տիրապետելը շատ մեծ խնդիր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորների։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հոկտեմբերի 16-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել և տեղեկացրել, որ «Սեպտեմբերի 22-ին դիմել եմ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին՝ տեղեկացնելով, որ որպես ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մշտական անդամ՝ նպատակ ունեմ այցելելու սահմանագծի Սոթք-Խոզնավար հատված և ծանոթանալու տիրող իրադրությանը։ ԳՇ պետը օրենքի խախտումով չի արձագանքել գրությանս։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունն այսօր որևէ արձագանք, որևէ պատասխան չի տվել Ալիևի հայտարարություններին։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Կենտրոն նստավայր)՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, «Պատիվ ունեմ» դաշինքի Քանաքեռ և Զեյթուն վարչական շրջանի շտաբի պետ Գևորգ Նավոյանի և Անահիտ Գրիգորյանի գործով դատական նիստում չնայած մերժեց Գևորգ Նավոյանի պաշտպանների՝ Մնացական Մարտիրոսյանին հայտնված ինքնաբացարկի միջնորդությունը, այդուհանդերձ ինքնաբացարկ հայտնեց:
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց՝ մինչ Հայաստանի Հանրապետությունը միջազգային ատյաններում փորձում է ապացուցել Ադրբեջանի գործած բազմաթիվ հանցագործությունների փաստը, ինչպես պատերազմական, այնպես էլ՝ էթնիկ քրեաիրավական որակումների ենթակա արարքները, ադրբեջանական կողմն ամեն անգամ մեջբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները․
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
«Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետության շուրջ անկայունությունն օրեցոր ավելանում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Գևորգ Նավոյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ։
Աննա Մկրտչյանը նոր պատերազմի ռիսկերի, արտաքին և ներքին մարտահրավերների մասին. ՈւՂԻՂ:P
Հնագույն ժամանակներից մեխակները օգտագործվել են որպես բուժիչ բույս` որոշակի հիվանդությունների դեմ պայքարելու համար:
Էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է ազդել երեխայի ճանաչողական ունակությունների վրա եւ խանգարել քունը: Ահա այս խնդիրը շտկելու մի քանի եղանակ:
2–րդ բանակային կորպուսը ունակ է չեզոքացնել հակառակորդի ցանկացած սադրանք
Եթե հակառակորդը կրակում է հրաձգային զինատեսակից, մենք պատասխանում ենք խոշոր տրամաչափի գնդացիրներից
Երաժշտության սիրահարների մեջ կան շատերը, որոնք գնահատում են օպերային երաժշտությունը: Օպերան գնահատողների և նաև նրանց համար, ովքեր նոր են ուզում խորանալ օպերային երաժշտության հիասքանչ աշխարհի մեջ, ներկայացնում ենք 10 հանրահայտ օպերաներ:
Երևանյան սուպերմարկետներում կարտոֆիլի մեկ կիլոգրամի գինը 330-550 դրամի է հասնում։ Որոշ բանջարեղենային խանութներում այն տատանվում է 280-300 դրամի սահմաններում։ Նախորդ տարվա այս ամիսներին կարտոֆիլի մեկ կիլոգրամի արժեքը տատանվում էր մինչև 150 դրամի սահմաններում։
«Ադրբեջանի հետ խաղաղության գնալը նշանակում է՝ ստորագրել հայ ազգի ինքնասպանության փաստաթուղթը, Փաշինյանը դա է անելու, թեև մտածում է, թե գուցե դա էլ մարսի»,- ասաց Գևորգյանը՝ շեշտելով, որ իշխանությունն ընդամենը զբաղված է ժամանակ ձգելով, որպեսզի վերջնականապես ստորագրի մի խաղաղության պայմանագիր, որի արդյունքում բավարարելու է Ալիևի դրած պահանջը՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս հայտարարությունը վերաբերում է ոչ միայն ռազմագերիներին, այլև պատանդներին և այլ պահվող անձանց: Սա զուտ մարդասիրական խնդիր է, և մենք հույս ունենք րոպե առաջ լուծել այն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրանցիներին և հայերին մեղադրել է Ղարաբաղում 17 մզկիթների 16-ի ենթադրյալ փլուզման մեջ։ Մեկը «համերաշխության ցուցադրման» համար է մնացել եւ Իրանից մասնագետների միջնորդությամբ փորձ է արվել այն ներկայացնել որպես պարսկական մզկիթ։ Այս մասին Ալիեւը հայտարարել է ԱՊՀ պետությունների խորհրդի նիստի ժամանակ։
Շվեդիայում ապրող և աշխատող ընտանեկան բժիշկ Հենրիկ Շահնազարյանը «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի և «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորման համատեղ կազմակերպած Ներքին և ընտանեկան բժշկության կոնգրեսին մասնակցող բժիշկներից մեկն է: 168.am-ի հետ զրույցում Հենրիկ Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում այսօր կան որոշակի խնդիրներ, որոնք չեն թողնում, որպեսզի ընտանեկան բժշկի ինստիտուտը զարգանա:
«Մենք ունենք Ինգավիրին դեղամիջոցը, որն անցել է կորոնավիրուսով վարակվածների բուժման ուսումնասիրությունը: Ու առաջիկայում մենք շարունակելու ենք այդ պրակտիկան, այսինքն՝ փնտրելու ենք հնարավորություններ, որոնք կօգնեն այս՝ իսկապես լուրջ հիվանդության բուժման համար՝ ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիների, այլև՝ այն երկրների քաղաքացիների համար, որոնք դրա կարիքն ունեն»,- ասաց Վյաչեսլավ Լեշիկը:
Մամուլի դեմ իշխանությունները պայքարում են միաժամանակ մի քանի հարթությունում՝ օրենսդրական, որպես դրա հետևանք՝ ֆինանսական, բայց հավասարապես նաև քարոզչական մակարդակներում։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, այժմ անազատության մեջ գտնվող Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը։
Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ հույս միշտ կա, որ Առուշանյանի խափանման միջոցը կփոխվի, լավատես են և վստահ, որ Առուշ Առուշանյանը շուտով կգտնվի ազատության մեջ։
ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղը պարբերաբար ենթարկվում է ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության՝ թե՛ ցերեկ, թե՛ գիշեր ժամանակ:
Մի պահ իջեցրին թեստերի գները, հետո բարձրացրին, որ թեստավորումը ձեռնտու չլինի. Արթուր Հովհաննիսյան