«ՀՀ-ին և Արցախին սպառնացող վտանգները և հաղթահարման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ցավով արձանագրեց՝ հանրության մի հատված համակերպվել է իրականության հետ և պատրաստ է շարունակել զիջողական, վախեցած կեցվածքով ապրել:
Անվերադարձ կորուստները կյանքի չկոչելու համար իրավունքի պահպանում է պետք. Թևան Պողոսյան:
Թուրք-ադրբեջանական ռազմական ներխուժումը մտել է պասիվ փուլ. Թադևոս Ավետիսյան:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ, երբ խոսում ենք, որպես աշխարհաքաղաքական գործոն՝ Հայաստանի և Արցախի դերակատարության բարձրացման մասին, հիմնական խնդիրը պետք է լինի աշխարհին ցույց տալը, որ հայ ժողովուրդը՝ լինի Արցախում, ՀՀ-ում թե Սփյուռքում, չի համակերպվել պատերազմի արդյունքների հետ:
Հայաստանը ճակատագրական երկընտրանքի առջև է կանգնած. Արմեն Ռուստամյան։
«Ակնհայտ է, որ տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում այսօր Հայաստանն ու Արցախը հայտնվել են մի այնպիսի իրավիճակում, որ շարունակական են աշխարհի ուժային կենտրոնների շահերի բախումները մեր տարածաշրջանում: Նաև տարածաշրջանային դերակատարների մուտքն է թույլ տրվել Հարավային Կովկաս, ու այդ թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռնարկած սադրանքի հետևանքով մենք հայտնվել ենք այսպիսի դժվարին իրավիճակում»։
«Հայաստան» դաշինքի նախաձեռնած «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի նախագահ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն արձանագրեց՝ Հայաստանում և Հայաստանից դուրս տեղի են ունենում լուրջ գործընթացներ, սակայն մեր պաշտոնական քննարկումների համար առանձնացված հարթակներում այդ կարևորությամբ խնդիրները չեն քննարկվում:
ՄԻՊ-ն անպաշտպան չէ, նույնիսկ այն պայմաններում, երբ տոտալ հարձակումների է ենթարկվում. Տիգրան Աբրահամյան
Իշխանությունների անգործության արդյունքում գերիների խնդիրն Ադրբեջանը դարձրել է շահարկման առարկա:
Պուտինի հայտարարությունը հակադարձում էր Ադրբեջանի և Թուրքիայի պնդումներին. Տիգրան Աբրահամյան:
Այդ բանակցություններում այս իշխանությունը հաղթելու շանս չունի. Տիգրան Աբրահամյան:
Փաշինյանի համար չկա Հայաստան, նրա նպատակն իր արտաքին տերերին ծառայելն է. Տիգրան Աբրահամյան:
Փորձում են Արցախի հարցը տեղափոխել «3+3» ձևաչափ. Տիգրան Աբրահամյան:
ՀՀ իշխանությունը փորձում է փոխել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը. Տիգրան Աբրահամյան:
Իշխանությունը թիրախավորում է այն մարդկանց, որոնք խոսում են ճշմարտության մասին. Տիգրան Աբրահամյան
Իշխանությունը զբաղված է Աշոտյանի քաղաքական հայացքների վրա ազդելու աշխատանքով. Տիգրան Աբրահամյան:
Տիգրան Աբրահամյանը՝ Արցախի սահմանների անվտանգության, նոր պատերազմի ռիսկերի մասին. ՈւՂԻՂ:
McDonald’s-ի կորպորատիվ քաղաքականությունն արգելում է McDrive պատուհանից մատուցել նրանց, ովքեր պատուհանին են մոտենում ձիու վրա նստած:
Մարկ Ցուկերբերգը ցանկանում է հայտնի դառնալ մետատիեզերքի ստեղծմամբ, գրում է The Verge-ը:
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանի կարծիքով՝ ունենալով Ադրբեջանի պես հարևան՝ հայկական կողմը պետք է պատրաստ լիներ նրան, որ գերիները չեն վերադարձվելու, և զինանոցում հակազդելու գործիքներ պետք էր ունենալ:
Ազատ խոսքը սահմանափակելու վտանգները. այս իշխանությունները բոլորից լավ են պատկերացնում ազատ խոսքի, ազատ մամուլի ուժը, որը թավշյա հեղափոխության ակտիվ գործիքներից մեկն էր: Իշխանությունները վտանգ են զգում, դրա համար են լռեցնում մամուլը, ազատ խոսքը: Փաշինյանի համար ժողովրդավարությունը, ազատ խոսքն արժեքներ չեն: Նպատակը մեդիա դաշտի առանցքային դեմքերին վախեցնելն է:
Այս իշխանությունների առաջին զոհը այդ մոլորվածներ են. Լարիսա Ալավերդյան
Այսօր «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած հերթական քննարկման ժամանակ 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներն Արցախի հերոս, Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին՝ եթե նա լիներ ղեկավար, 44-օրյա պատերազմն ի՞նչ ընթացք կունենար։
Երևանում Շուշիի փողոց անվանակոչելու համար այսօր Ավան վարչական շրջանում մեկնարկած ստորագրահավաքին մասնակցում էր նաև 2014թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը արցախաադրբեջանական շփման գծում ադրբեջանցիների դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձը արիաբար կանխած և այդ կռվում զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մայրը՝ տիկին Մարինեն:
Այսօր «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած հերթական քննարկման ժամանակ, նախաձեռնության համահիմնադիր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հիշեցրեց 44-օրյա պատերազմում զոհված Նարեկի մոր խոսքերը, երբ երազին որդին եկել է ու մորն ասել, թե այդ ամենն իր ընտրությունն է։
Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գոռ Երմալովյանի հոր՝ Վարդան Երմալովյանի խոսքով՝ չեն կարողանում հաշտվել այն պատերազմի հետ, որը բերեց Նիկոլ Փաշինյանն իր կնոջ հետ։
«Արցախի 44-օրյա պատերազմից անցել է մեկ տարի, մենք շարունակում ենք մնալ մեր վշտերի հետ, շարունակում ենք ընթանալ պարտության հետևանքները հաշվի առնելով, որոնք, ցավոք, այս ժամանակահատվածում մեզ համար որևէ նոր կամ բարենպաստ միջավայր չեն ստեղծել»,- «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած հերթական քննարկման ժամանակ, դիմելով պատերազմում զոհված տղաների ծնողներին ու ընտանիքի անդամներին՝ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այսօրվա իրականությունն այնպիսին է, որ չափազանց ծանր ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված Հայաստանի շուրջ, անվտանգության միջավայրը փխրուն է, սպառնալիքները՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, շատ են։ Այդ սպառնալիքների կանխարգելման ուղղությամբ մեր հնարավորություններն այնքան էլ բարձր չեն, հատկապես, որ գտնվում ենք այնպիսի հոգեբանական վիճակում, երբ դեռևս մեկ տարի չի անցել և չեն ամոքվել այն վերքերը, որոնք ունենք»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Այսօր ՀՀ ԱԺ-ում տեղահանված արցախցիների սոցիալական, կրթական, իրավական խնդիրների վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադարձավ այն խոսակցություններին, թե պատերազմի ժամանակ ստեփանակերտցիները փախել, եկել են Երևան։
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության Երևանի խորհուրդը նախաձեռնել է ստորագրահավաք՝ Երևանում Շուշիի փողոց անվանակոչելու համար: Ստորագրահավաքի մեկնարկը տրվեց Ավան վարչական շրջանի «Սուրբ ընտանիք» հուշարձանի մերձակայքից: