Ռուսաստանը 2020թ․ կողմ էր, որ Փաշինյանը մնա իշխանության, որովհետև նա ստորագրել էր փաստաթղթեր, որոնք պիտի կատարեր. Սերգեյ Մելքոնյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • «Վերջերս Փաշինյանի կողմից դրական ուղերձներ են հնչել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ»,- հայտարարել էր Թուրքիայի տրանսպորտի նախարարը: Շատ կարևոր է ֆիքսել, որ Հայաստանը որևէ կերպ չի արձագանքել Թուրքիայի նախարարի այդ ասածին, չեն մեկնաբանել։ Իրանի դեսպանի հայտարարությունը ևս պետք է ֆիքսել, որ թույլ չի տա որևէ միջանցք։ Իսկ Ալիևը երբ ասում է՝ Ղազախ Թովուզ հատվածներին, նկատի ունի անկլավները, որը բարձրացրել է Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Ի՞նչ է դա նշանակում: Ըստ մեր հաշվարկների՝ Տավուշի մարզում 10-15 բնակավայր կլինեն Ադրբեջանի վերահսկողության տակ։ Եթե Հայաստանի իշխանությունը ցանկանար իր շահն առաջ մղել, կարող էր ասել՝ եթե Ադրբեջանից Ադրբեջան որևէ անցակետ չպետք է լինի, ուրեմն Հայաստանից Հայաստան էլ չպետք է լինի, բայց նման հարց չի բարձրացվել, ինչը նշանակում է՝ Հայաստանի համար կարևոր է միայն «խաղաղության պայմանագիր» կոչված կեղծ թուղթը։

Հիշեցնենք, երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ Հայաստանին տարածքային պահանջներ է ներկայացրել ու խոսել է 8 գյուղերի մասին: «8 գյուղերի «վերադարձի» հարցը մշտապես օրակարգում է։ Այդ հարցը քննարկվում է Նիկոլ Փաշինյանի հետ իմ շփումների ժամանակ, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում «ոտքի վրա» անցկացրած մեր զրույցի ժամանակ եմ ես բարձրացրել  այդ հարցը։ Այն նաև սահմանազատման հանձնաժողովի օրակարգում է»,- ասել է Ալիևը՝ հայտարարելով նաև, որ սահմանազատման հանձնաժողովների միջև հանդիպում պետք է տեղի ունենա այս ամիս։

Կարդացեք նաև

«Սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսված է այս ամիս, մեկ թեմա է լինելու՝ Ղազախ-Թովուզ շրջանի սահմանազատման հարցը»,- ասել էր Ալիևը։

Ալիևը նաև հայտարարել է. «Եռակողմ հայտարարության այդ պայմաններով ընդունումը մեր քաղաքական մեծ հաջողությունն էր: …Եթե Շուշին չազատագրվեր, չէինք կարողանա հասնել այդ պայմանները հայտարարության մեջ ներառելուն։ Այսինքն՝ մեր հաղթանակն այն է, որ ուժեղ էինք, մեզ թույլ տվեցին դրա մեջ ներառել նույնիսկ այն պայմանները, որոնք կապ չունեին խնդրի հետ, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված»։

Երեկ ԱԺ-ում լրագրողները ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիից հետաքրքրվել են՝ ի՞նչ նկատի ունի Իրանը՝ հայտարարելով, որ տարածաշրջանում սահմանների փոխոփոխություններն իրենց համար անընդունելի են։

«Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, և այն, ինչը պատճառ կդառնա, որպեսզի Հայաստանի ինքնիշխանությունը խախտվի, մենք դրա հետ համաձայն չենք։ Կրկնում եմ՝ այն, ինչը ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտում կլինի՝ մեզ համար ընդունելի չէ»,- պատասխանել էր ՀՀ-ում Իրանի դեսպանը։

Հարցին, թե ստացվում է, որ դուք համաձայն չեք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների հետ, դեսպանը կրկնեց իր խոսքը.

«Այն, ինչ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության խախտում կլինի և ինչպես նաև տարածքային ամբողջականության խախտում, մեզ համար այն ընդունելի չէ»:

  • Այսինքն՝ Հայստանի իշխանությունները 44-օրյա պատերազմի ժամանակ հանձնեցին Շուշին, որպեսզի հետո հանձնեն մնացած մեր տարածքները.

Ալիևը, ինչպես ասում են՝ Winwin` հաղթող-հաղթող իրավիճակում է և ոչ մի բան չի կորցնում, ունի իր նախապայմանները, սպառնում է՝ եթե դուք միջանցք չեք տալիս, մենք կվերցնենք։

  • Խնդիրն այն է, որ հայ հանրությունն ու Սփյուռքը առհասարակ ծանոթ չեն, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» բովանդակությանը։ Եթե այն կնքվի, ապա Ադրբեջանը կարող է հավերժ, մի քանի կմ խորությամբ հսկել Հայաստանի կարևորագույն ռազմավարական տարածքները։
  • Ալիևը երեկ նաև ֆիքսել էր, որ ինքը պատրաստ է ձերբակալել նաև Արցախի ու Հայաստանի այլ ղեկավարների, որոնք գտնվում են Երևանում։ Խոսքը հաղթանակած Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մասին է, ինչը, իհարկե, Հայաստանի իշխանությունը թույլ կտա։

  • Ադրբեջանն ու Թուրքիան երբեք չեն հրաժարվելու Հայաստանը գրավելու ծրագրից։ Այնպես որ, առավել ևս ՀՀ այս իշխանությունների պայմաններում այս տարածաշրջանում երբեք խաղաղություն չի լինելու։
  • Ռուսական ներկայության նվազեցումը Հարավային Կովկասում Արցախի հանձնման ուղիղ հետևանք էր։
  • Եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու պրոցես նախաձեռնի, նշանակում է՝ Արևմուտքը պետք է իր վրա պայմանագրային պարտավորություններ վերցնի մեր անվտանգության վերաբերյալ, իսկ Արևմուտքը և առհասարակ որևէ ուժային այլ կենտրոն պատրաստ չէ դրան։
  • Եթե Հայաստանն Արցախը չճանաչեր Ադրբեջանի կազմում, Արցախը չէր հայաթափվի, ճիշտ է, օդից կախված կարգավիճակ կունենար, բայց չէր հայաթափվի։ Ռուսական խաղաղապահ ներկայությունն էլ որոշակի անելիք կունենար։ Լաչինի միջանցքը փակվեց այն ժամանակ, երբ Նիկոլն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Դրանից 2 օր անց Լաչինի միջանցքում Ադրբեջանը տեղադրեց անցակետ։
  • Երուսաղեմի հայ համայնքի հետ տեղի ունեցածի մասով դուք որևէ հայտարարություն լսե՞լ եք Հայաստանի ԱԳՆ-ի կամ պետական որևէ այլ կառույցի կողմից։ Միայն Ֆրանսիան տեր կանգնեց Երուսաղեմի հայերի իրավունքներին։ 
  • Դժվար չէ նկատել, որ այս իշխանությունների թիրախում հիմա մեր պետականության երկու հիմնասյուներն են՝ Հայ Առաքելական եկեղեցին ու Սփյուռքը։ Երբ Զարեհ Սինանյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Սփյուռքի ֆեյք՝ կեղծ ֆորումը, Ռուսաստանի, Լատինական Ամերիկայի և Եվրոպայի հայ համայնքները հրաժարվեցին մասնակցել դրան, բոյկոտեցին, որովհետև հասկացան, թե դա ուր է տանում։
  • Խաղաղություն ասվածն Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ստեղծված կեղծ դիսկուրս է։ Հայկական կողմը երեկ փաստացի ֆիքսեց, որ միջանցք տալու է, առանց դրա անունը միջանցք դնելու։ Կստանան միջանցք, կհայաթափվի Սյունիքը, կստանան անկլավները, կհայաթափվի Տավուշը, հետո կխոսեն Արևմտյան Ադրբեջանի՝ այսինքն՝ Հայաստանի ողջ տարածքի մասին։ Բոլոր միջազգային հարթակներում նրանք առաջ են մղում այդ օրակարգը։
  • Պարզ չէ՞՝ ինչու է Ադրբեջանը զինվում… Կարո՞ղ է Ադրբեջանը զինվում է Իրանի կամ Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելու համար։ Իհարկե ոչ։ Արցախի հարցն էլ լուծել են։ Պարզ հարց է․ ուրեմն ինչո՞ւ է զինվում Ադրբեջանը։ Ոչ ոք, որևէ գերտերություն չի հասցնելու միջամտել, երբ Ադրբեջանը 1-2 օրվա ընթացքում վերցնի Զանգեզուրի միջանցքը, բոլոր կոմունիկացիաները, ու այդ սցենարը Հայաստանի դե ֆակտո իշխանությունների պայմաններում մեծ հավանականություն ունի։
  • Իսրայելին չի հաջողվում իր նպատակներին հասնել նույնքան արագ, որքան դա արեց Ադրբեջանն Արցախի հարցում, իսկ ռեսուրսները սպառվում են։ Սրա հետևանքով Իսրայելում նաև ներքին ճգնաժամ է հասունանում։ Իսրայելի ներսում շատերը Նեթանյահուի քաղաքականությանը դեմ են ու քննարկում են՝ արդյո՞ք այս պատերազմը նրան ձեռնտու չէր։ Հիմա բոլորը խոսում են Լիբանանի դեմ պատերազմի մասին։ Իրանը պատրաստ է աջակցել, բայց ուղղակի չի ներգրավվի Իսրայելի դեմ պրոցեսներում։ Եվ սա Իրանի մերձավորարևելյան քաղաքականությունն է։

  • Ռևանշի մասին դիսկուրսը պրոադրբեջանական դիսկուրս է։ 
  • Ես ռևանշ չեմ ուզում, ես ուզում եմ արդարություն։ Այդ առումով ես Ադրբեջանի տեսանկյունից ռևանշիստ եմ, և սա նրանց տեղեկատվական պատերազմի մի մասն է։
  • Իրանը տարածաշրջանում դառնում է դերակատար։ Բայց երբ Հայաստանը վախենում է Իրանի հետ համագործակցել, որովհետև վախենում է, որ Արևմուտքի կողմից բացասական ազդակներ կստանա, Իրանը նոր գործընկերներ պիտի գտնի, օրինակ, համագործակցի Ադրբեջանի հետ։
  • Հայաստանի տնտեսական աճի հիմքերը վաղուց են դրված, դեռ նախկին իշխանության օրոք, երբ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ։ Այսօրվա տնտեսական աճի արդյունքները, որոնք ներկայացնում են Փաշինյանը և ՔՊ-ն, նախկին իշխանությունների գործունեությամբ են պայմանավորված՝ ԵԱՏՄ անդամակցությամբ: Ի՞նչ պիտի ասեր իր ընտրողներին, ինչպե՞ս պիտի արդարանար Փաշինյանը, եթե չգնար ԵԱՏՄ հավաքին։ Այսօր Փաշինյանը և ՔՊ-ն օգտագործում են տնտեսական աճի այդ արդյունքները, որպեսզի ցույց տան՝ Արցախը հանձնելով՝ ունեցան տնտեսական աճ: Իրականում, այն պայմանավորված է ԵԱՏՄ համագործակցությամբ և ռուս-ուկրաինական հակամարտությամբ:
  • Ռուսաստանը 2020թ․կողմ էր, որ Նիկոլը մնա իշխանության, որովհետև նա ստորագրել էր փաստաթղթեր, որոնք պիտի կատարեր։ Բայց հիմա ես վստահ չեմ, որ ՌԴ-ն կողմ կլինի, որ Նիկոլը մնա, կամ նրա փոխարեն գա Արմեն Գրիգորյանը, ինչպես ցանկանում է Արևմուտքը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս