«Մանդատների վայր դրման հարցը ցանկացած պահի կարող է դառնալ օրակարգի մաս, բայց դրա հիմքում պետք է դրված լինեն դրան հաջորդող քայլերը, թե ինչ է հետևելու այդ գործընթացին»,- «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Մենք մտել ենք կադրային շրջապտույտի մեջ, որից նույնիսկ դուրս գալու հեռանկարներն այս պահին տեսանելի չեն: Այս պայմաններում խոսել երկրում տեղի ունեցող պաշտպանական համակարգերի լուրջ գործընթացների մասին, իմաստ չունի»,- հավելեց նա՝ նկատելով, որ ութ ամիս խոսվում է Զինված ուժերի արդիականացման, նոր կոնցեպտի մասին, բայց իրականում այն գոյություն չունի:
«Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանն անդրադարձավ արտահերթ ընտրություններին և դրա հետևանքով ձևավորված փխրուն հանրային դաշտին, ապատիկ մթնոլորտին:
«Մենք ապրում ենք մեր երկրի պատմության ամենաբարդ ժամանակահատվածներից մեկը. վստահաբար կարող ենք ասել, որ անկախությունից ի վեր՝ նման ծանր ժամանակահատվածում չենք ապրել»,- «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց». քննարկման ժամանակ նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Հերթական անգամ փոխվում է պաշտպանության նախարարը. Նաիրա Զոհրաբյան։
Հին Շենը՝ ադրբեջանական նշանառության տակ. Wargonzo
«2020 թվականի 44-օրյա պատերազմը հայերիս համար անակնկալ չէր. դրա մասին գիտեինք բոլորս, բայց ոչ բոլորս էինք մեզ հարց տալիս՝ իսկ ի՞նչ ենք արել Արցախյան առաջին հաղթանակից հետո, կամ ի՞նչ ենք արել այդ հաղթանակն ամրագրելու համար, կամ ի՞նչ ենք արել առհասարակ, որ այլևս երբեք պատերազմ չլինի։ Ոչ բոլորս ենք մեր երեխաներին պատրաստել պատերազմի, ոչ բոլորս ենք մեզ հարց տվել՝ իսկ պետությունն ո՞ւր ենք տանում, իսկ պետական երկարաժամկետ ռազմավարություն ունե՞նք, փորձե՞լ ենք արդյոք հասկանալ, թե ուր է գնում մեր պետությունը։
Այսօր առավոտյան Շուշի քաղաքի ներքևի հատվածում գտնվող անցակետի մոտ միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում որոշ ժամանակով փակվեց Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը: Այնուհետև Արցախի ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողությունններին ի պատասխան՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում։
168.am-ն այսօր գրել էր, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում այս գիշեր՝ ժամը 2-ի սահմաններում, միջադեպ է գրանցվել՝ անհայտ անձը նռնակ է նետել բնակիչներից մեկի տան ուղղությամբ, տուժածներ չկան:
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են ռուս խաղաղապահները բերման ենթարկում Շուշիի մոտ ադրբեջանցիների վրա նռնակ նետելու մեջ կասկածվող քաղաքացուն։
Պայթյուն և կրակոցներ Շուշիի անցակետի մոտ:
Քարտեզագիր Շահեն Շահինյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից սահմանակետերի տեղակայումը Գորիս-Կապան ճանապարհին նշանակում է, որ դե ֆակտո դեմարկացիա է եղել, բայց ըստ նրա՝ այս գործընթացը չի կարող իրավական ուժ ունենալ, քանի դեռ դեմարկացիա և դելիմիտացիա իրականացված չէ և ստորագրված չէ դրա վերաբերյալ պայմանագիր:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է:
«Դավիթ Գալստյանն անորակ զենքի մատակարարման մեղադրանքով է կալանավորվել: Նմանատիպ գործ ավելի վաղ ևս հարուցված էր, և Դավիթ Գալստյանը շուրձ 4 ամիս գտնվում էր կալանքի տակ: Այս պահին երկու գործերով անցնում է՝ որպես մեղադրյալ: Երկու գործով էլ նույն գիծն է տարվում: Խոսքը վերաբերում է իբր անորակ զենք մատակարարելուն ու այդ եղանակով խարդախությամբ գումարներ վաստակելուն»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Հայաստանի զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) փաստաբան Արմեն Հարությունյանը:
Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) նախ մեղադրվում էր, որ բանակին մատակարարել է 1977թ. չեխական արտադրության հրանոթի արկեր, որոնց կիրառման դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։ Այժմ նա մեղադրվում է նաև ավիացիոն անորակ հրթիռների գործով: Այս գործով անցնում են ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, Գլխավոր շտաբի (ԳՇ) պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:
Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ին տիրանալուց հետո չի՛ բավարարվելու իր այդ հաջողությամբ ու հաջորդ քայլով անելու է ամեն ինչ Սյունիքով միջանցքին հասնելու համար։ Այս տեսանկյունից՝ Սյունիքում ընթացող այս գործընթացները խիստ վտանգավոր և մտահոգիչ են, որովհետև միջանցքի թեման փակ չէ. այն ամեն օր ու ամեն ժամ Ադրբեջանը բարձրաձայնելու է, քանի դեռ այն չի ճեղքել։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց պատմաբան Գևորգ Մելքոնյանը։
Եռակողմ հայտարարության չկատարված մասը հմուտ քաղաքականության արդյունքում հնարավոր է վերանայել
Սյունիքը դառնում է շատ վտանգավոր բախման կետ. այն կարող է հրահրվել դրսի ուժային կենտրոններից
Մարդիկ փողոցում մեր ընտանիքների գնդակահարությունն էին բեմադրում. Փաշինյանը՝ ՔՊ դրամահավաքի երեկոյում:
ԱԺ տարածքային կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ ՈւՂԻՂ:
Արտակ Զաքարյանը՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետերի և պատերազմի ռիսկերի մասին. ՈւՂԻՂ:
ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանն այն կարծիքին է, որ Հայաստանում կորոնավիրուսի 4-րդ ալիքն է, և այն ավարտին է մոտենում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Պետական ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանն է:
«Հայաստանի ինքնիշխան տարածքի Ադրբեջանին հանձնելու փաստական մեկնարկը սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերից, երբ Փաշինյանը հայտարարեց, որ Սովետական Հայաստանի քարտեզներով իրականացվում է սահմանների ճշգրտում, իսկ Ադրբեջանի նախագահի հետ բանավոր փոխըմբռնման արդյունքում տեղի է ունեցել հայկական զորքի դուրսբերում՝ Սանասարի և Կովսականի պաշտպանական դիրքերից։ Հենց այս ամենի հետևանքով է, որ այդ ճանապարհը հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ»,- ասաց Արթուր Ղազինյանը՝ շեշտելով՝ կատարվածը դավաճանության հետևանքն է, ոչ թե պատճառը։
Որոշակի վճարի դեպքում քաղաքացիները կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհով․ ԱԽՔ Արմեն Գրիգորյան
Նախաքննության մարմինն այսօր հայտնվել է փակուղում: 168.am-ի հետ հարցազրույցում ասաց «անորակ հրթիռների» գործով անցնող Հայաստանին զենք-զինամթերք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) փաստաբան Արմեն Հարությունյանը:
Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի պետ Ասանեթ Ալոյանը ներկայացրեց, թե էլեկտրոնային որ ծառայություններն են հարկվելու:
Իսկ գուցե Արմեն Գրիգորյանը նաև ասի, թե ի՞նչ արժույթով և որքա՞ն պետք է ՀՀ քաղաքացին վճարի. Թագուհի Թովմասյան
Եթե սա դավաճանություն չէ, ապա ի՞նչ է. Լիլիթ Գալստյան
Այս իշխանությունը վարվելու է այնպես, ինչպես պահանջում են թուրք-ադրբեջանական շահերը. Տիգրան Աբրահամյան