Հիմա կուսակցության անդամը դարձել է դատավոր. նման բան նախկինում չեմ հիշում. Ռուբեն Մելիքյան

«Գործ ունենք իշխանությունների կողմից սահմանադրական ամենակարևոր արժեքների ոտնահարման հետ, և պետք է խոսել սրա մասին, չհաշտվել դրա հետ, որովհետև ես վստահ եմ՝ օրը գալու է, և դրա մասին տրվելու են շատ կոնկրետ հարցեր, կոնկրետ տեղերում»,- «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով ՍԴ ինստիտուտների ձևափոխման հարցերին՝  նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

Նա մի քանի դրվագներ հիշեցրեց, որոնք հաջորդել էին 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններին. «ՍԴ դատավորի հարց պետք է քննարկվեր ԱԺ-ում, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասում է՝ մենք պետք է ընտրական գործընթաց իրականացնենք, մրցութային ձևաչափ լինի: Քաղաքացիական հասարակության մոտ 90 ստորագրություն էր բերվել, թե քաղհասարակությունը բողոքում է: Թեկնածուի թեկնածությունը հետ վերցվեց, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց՝ ինչ-որ մրցութային ընթացակարգ է սահմանում, հետո այդ ամեն ինչը մոռացվեց: Հետո այս ամենը հանգում է Սեդա Սաֆարյանի նշանակմանը, որը պաշտոնապես հայտարարում է՝ ՍԴ է գնում Մարտի մեկը բացահայտելու համար»:

Այս դրվագը ներկայացնելուց հետո՝ փաստաբանն արձանագրեց՝ ինստիտուտի նենգափոխման հարցն ակնհայտ է:

Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ սակայն, այս նենգափոխումները չեն արժանանում եվրոպական կառույցների պատշաճ արձագանքին:

«Շատ հաճախ անգամ հակառակն է լինում՝ ակնհայտ խայտառակությունները ոչ միայն չեն քննադատվում, այլև գովերգվում են: Ես ունեմ իմ  համոզմունքը, որ դա ուղիղ կապված է Արցախի հետ: Երբ եվրոպական տարբեր կառույցների ներկայացուցիչներ ուղիղ խոսում են այն մասին, որ մենք պետք է հրաժարվենք Արցախի ինքնորոշման իրավունքից, ապա դա ուղիղ կապի մեջ է նրա հետ, որ նրանք ձայն չեն հանում»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս