
Իրանում մահապատժի է ենթարկվել «Իսրայելի ամենակարևոր լրտեսներից մեկը»

Իրանը սետպեմբերի 29-ին մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ կասկածվող Բահման Չուբի-ասլ անունով տղամարդու։ Այս մասին հայտնել է իրանական Mizan լրատվականը՝ ընդգծելով, որ տվյալ անձն «Իրանում Իսրայելի ամենակարևոր լրտեսներից մեկն է եղել»։
Իրանական կողմից հայտնել են, որ Իսրայելի արտաքին հետախուզական գործակալության` «Մոսադ»-ի նպատակն է եղել այդ անձի միջոցով տվյալներ ստանալ Իրանի կառավարական ինստիտուտների վերաբերյալ, ինչպես նաև հետազոտել դեպի Իրան էլեկտրոնային սարքավորումներ ներմուծելու ուղիները։
Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, վերջին ամիսների ընթացքում Իրանում իսրայելական կողմի համար լրտեսության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել 10 մարդ։