Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան մտադիր է խստացնել միգրանտների համար մշտական բնակության հաստատման պայմանները

Մեծ Բրիտանիան դիտարկելու է երկրում միգրանտների մշտական ​​բնակության հաստատման կանոնների խստացման հարցը՝ ստիպելով դիմողներին ապացուցել, թե որքան կարևոր են նրանք հասարակության համար։

Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, այս մասին սեպտեմբերի 29-ին հայտարարելու է Բրիտանիայի ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը։

Շատ միգրանտներ ներկայում կարող են դիմել «անժամկետ մնալու թույլտվության» համար՝ Բրիտանիայում հինգ տարի ապրելուց հետո՝ կարգավիճակ, որը նրանց իրավունք է տալիս մշտական բնակություն հաստատել երկրում։ 

Նախարարի պաշտոնում Լեյբորիստական կուսակցության համաժողովի ժամանակ իր առաջին ելույթում Մահմուդը հայտնելու է, որ կառավարությունը մտադիր է փոփոխություն մտցնել, որպեսզի դիմորդները նման կարգավիճակ ստանան այն պարագայում, երբ վճարում են սոցիալական ապահովագրության վճարները, ունեն մաքուր քրեական անցյալ և չեն դիմում նպաստների համար։

Կառավարությունը նաև մտադիր է կարգավիճակ տալ այն դեպքում, երբ դիմորդները գերազանց տիրապետում են անգլերենին և ունեն իրենց համայնքներում կամավորական աշխատանքների փորձառություն։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930