
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարներն ընդգծել են երկկողմ կապերը խորացնելու անհրաժեշտությունը

Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Հին և Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Վան Ին սեպտեմբերի 28-ին Պեկինում քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր։ Այս մասին հայտնում է չինական Xinhua լրատվական գործակալությունը։
Վան Ին ընդգծել է Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջև բարեկամական հարաբերությունների առկայությունը՝ նշելով, որ «երկու երկրների ավագ սերնդի առաջնորդների կողմից կերտված ավանդական բարեկամությունը երկու կողմերի համար էլ արժեքավոր է»։
Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի սկզբին Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատմական հանդիպում են ունեցել և հասել կոնսենսուսի՝ նախանշելով երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղղությունները։
Ինչպես հաղորդում է ԿԺԴՀ պետական հեռագրական գործակալությունը՝ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Հին իր հերթին կարևորել է երկու երկրների ղեկավարների հանդիպումը՝ ընդգծելով, որ դա ի ցույց դրեց երկրների միջև հարաբերությունների՝ ժամանակին համընթաց զարգացումը։ Հին ընդգծել է, որ ԿԺԴՀ-ն ջանքեր է գործադրելու՝ խորացնելու համարգործակցությունը Չինաստանի հետ։