Հայաստանում ընթանում է պետության զավթման գործընթաց. Արմեն Ռուստամյան

«Ստեղծված ստատուս-քվոն, որը գոյություն ունի թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս, ուղղակի բացառում է, որ մենք գնանք մի պայմանագրի, որը մեր համար նպաստավոր լինի. այդ պայմանագիրը կործանարար է լինելու, և դա պետք է ակնհայտ մեր ժողովրդին ցույց տալ: Այդ ահազանգը ժողովուրդը չի զգում. թմբիրի մեջ են,- «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկման ժամանակ շեշտեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ապա անդրադառնալով արտաքին իրավիճակին՝ հավելեց,- Եթե գնում ես մի գործընթացով այն պայմաններում, երբ այս տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտված է՝ հօգուտ քո թշնամիների, բնականաբար, լավ բան ակնկալելն անիմաստ է»:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ այսօր ռազմաքաղաքական հավասարությունը խախտված է Ռուսաստանի թուլացմամբ,  քանի որ զբաղված է Ուկրաինայով, ինչից օգտվել են Թուրքիան ու Ադրբեջանը՝ մտնելով մեր տարածաշրջան:

Պատգամավորը շեշտեց՝ պայմանները կործանարար են մեզ համար։

«Մենք պետք է գտնենք այն երկրները, որոնց համար մեր կենսական զիջումները իրենց համար էլ են կենսական զիջումներ»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս