Կրթության փորձագետ, «Իրականացրու երազանք» ՀԿ խորհրդի անդամ Արեգ Բարսեղյանն այն կարծիքին է, որ արդի Հայաստանի պատմության ընթացքում բուհերը երբեք այնքան քաղաքականացված չեն եղել, որքան գործող իշխանությունների օրոք:
Արցախը մտքներից հանողները այլանդակ դավաճան են․ Բյուրակն Չերազ-Անդրեասյան:
«Հայաստանի Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարից հետո ՀՀ երրորդ նախագահը, արձագանքելով հայ-թուրքական հարաբերությունների մասին լրագրողի հարցադրմանը, թե՝ դուք այն ժամանակ սկիզբ դրեցիք. ինչպե՞ս է դա հաջողվում Փաշինյանին այսօր, նշեց. «Ես կարծում եմ, որ այսօրվա իշխանությունների հաջողության մասին խոսելը, և հատկապես՝ այդ բնագավառում, ավելորդ է:
Հայկ Մամիջանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց 2016-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունը՝ «փակ դռների հետևում մեզ վրա ճնշում են գործադրում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:
Ո՛չ ես, ո՛չ մեր կուսակցությունը չենք ընկրկելու. Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը 523 կողմ, 2 դեմ ձայներով վերընտրվեց Հանրապետական կուսակցության նախագահ
Աննա Մկրտչյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ՀՀԿ համագումարի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունը, դրան հետևած պատերազմական գործողությունները՝ իր աղետալի հետևանքներով, ցանկացած առողջ ուժի, որը ցավում է երկրում ստեղծված իրավիճակի համար, որն արձանագրում է այսօր առկա բոլոր խնդիրները և բոլոր սպասվող սպառնալիքները, պետք է մղի կատարել մարտավարական և ռազմավարական որոշակի վերանայումներ: Իսկ նպատակը, ըստ Աբրահամյանի, առաջին հերթին այս իշխանության փոփոխությանը հասնելն է:
«Այս համագումարը պատմական է նրանով, որ չենք հավաքվել իշխանությունը պահելու համար, հավաքվել ենք՝ որպես ընդդիմություն, բայց նպատակ չենք դնում առայժմ իշխանության գալու, նպատակը մեկն է՝ հեռացնել այս ազգադավ իշխանությանը»,- այսպես սկսեց իր ելույթը ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը կուսակցության 17-րդ համագումարում:
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
Հասարակության մոտ 70%-ն այսօր մերժում է հետևել քաղաքական գործընթացներին. Սերժ Սարգսյան
ՀՀԿ ԳՄ-ն կունենա 18 անդամ. հայտնի են անունները
Սամվել Նիկոյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
Ոչի՛նչ, թող ես լինեմ մերժված, բայց ոչ երբեք դավաճան, հողատու ու թրքասեր. Տաթև Թադևոսյան
Հանրապետականը վերականգնում է վստահությունը քաղաքացիների մոտ. մնացածը կախված է յուրաքանչյուրիցս. Դավիթ Համբարձումյան
Ասում ենք՝ զրո ամբիացիա քաղաքական դաշտում՝ ունենալով մեկ ցանկություն՝ իշխանափոխություն. Արմեն Աշոտյան
Սյունիքի մարզի Տեղ համայնքի նախկին ղեկավար Ներսես Շադունցն այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության 17-րդ համագումարի ժամանակ ասաց, որ բոլորի համար էլ ակնհայտ է, որ հայությունն ապրում է ծանր օրեր, ավելի դժվար է, երբ դժվարանում են գտնել մոտ ապագայում իրավիճակից դուրս գալու տարբերակ:
Այսօր ժամը 12։00-ից մեկնարկած Հայաստանի հանրապետական կուսակցության 17-րդ համագումարում ՀՀ երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն ելույթից հետո հնչեցին ինչպես ավագ, այնպես էլ երիտասարդ սերնդի հանրապետականների ելույթները՝ առաջարկներ, անկեղծ խոսքեր։
Ակնհայտ ապօրինի մեղադրանք է առաջադրվել մեր պաշտպանյալին. Մանվել Փարամազյանի պաշտպաններ
6 ամիս մեկուսացած եմ եղել, ավելի ուշ բոլոր հարցերին կպատասխանեմ. Մանվել Փարամազյան
Առանց գաղափարախոսության որևէ ազգ կենսունակ չէ իր գոյության պայքարում: ՀՀԿ համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ առանց գաղափարախոսության ժողովուրդը դառնում է պատեհապաշտ, անսկզբունք, նպատակների և անելիքների մեջ չկողմնորոշվող, հաճախ նախ՝ դեպքերի և իրադարձությունների խաղալիք:
«Հայաստանի Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարը տեղի է ունենում Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական շրջափուլում. շուրջ երեքուկես տարի առաջ իզմեր չունեցող իշխանատենչները պատանդ վերցրին ՀՀ-ն, նրանք մերժեցին մեր ավանդական արժեքները՝ եկեղեցին, ընտանիքը, Արցախյան հաղթանակները»,- իր ելույթում նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, որ համաձայն է Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն դիտարկմանը, որ 2018 թվականին կուսակցությունից եղել է առնետավազք, սակայն ինքն այն մարդկանցից է, որը երբևէ չի դավաճանել ՀՀԿ-ին:
«Ես պետք է անկեղծ լինեմ՝ նախ ասեմ, որ նման մարդկանց հայտարարություններն ինձ համար մեկնաբանել շատ ամոթ է: Բայց ցավում եմ, որ գերիների հարազատները հիմա նոր հասկացան՝ իրենց երեխաների հաշվին իշխանությունները փորձում են մանիպուլյացիաներ անել»,- ասաց նա՝ նկատելով, որ գերիների վերադարձի ուղղությամբ իշխանությունները լուրջ աշխատանք չեն կատարում, համենայն դեպս տեսանելի չի:
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ազատության մեջ է. ՈւՂԻՂ
Սրանք ծնկաչոք խաղաություն են մուրում մեր զավակների դահիճներից
ՀՀԿ համագումարը շարունակվում է
«Բանավոր պայմանավորվածություններով զիջումները թուլամորթութուն են, 80 նոր գերիները՝ անճարակություն»․ Սերժ Սարգսյան
«Այո՛, դավաճանություն կար. դավաճանական աստիճանի տգետ էին, թեթևսոլիկ, անհայրենիք, մեծամիտ ու հպարտ»․ Սերժ Սարգսյան