«Ոչ ոք իր երեխային փողոց չի թողնում, անգամ մեծերը երեկոյան ժամերին տնից դուրս չեն գալիս: Ավելին, իրենք իրենց հողամասերում չեն կարողանում աշխատել, որովհետև ադրբեջանցիների դիտարկման տակ են: Բացի նրանից, որ շատ խոտհարքներ անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ, մնացածն էլ դիտարկման տակ են: Երեխաների՝ երազանք ունենալու իրավունքն է բացառված: Ապագայի նկատմամբ մարդկանց պայմանականորեն կանխատեսումն էլ չկա»,- ասաց Տաթևիկ Թոխյանը:
Փաշինյանի և իր թիմի համար գալու է պահ, որ երազեն ընտրություններով գնալու մասին․ Հայկ Մամիջանյան:
«2018 թվականից ի վեր շուրջ 50 միլիարդ դրամի հատկացումներ է արել կառավարությունը Երևանի քաղաքապետարանին: Ոչ այն պատճառով, որ ավագանիում մեր քաղաքական թիմն ունեցել է մեծամասնություն, այլ մենք կարևոր ենք համարել ինստիտուցիոնալ կայացումը: Կարծում եմ՝ պետք է ուշադրություն դարձնենք այն իրողությանը, որ վերջերս կայացած ՏԻՄ-երի ընտրություններում այնտեղ, որտեղ գործող քաղաքապետերը մասնակցել են ընտրություններին՝ մեծ մասում հաղթել են:
Հրաչյա Սարգսյանի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ:
Երդվում եմ` ազնվորեն կատարել քաղաքապետի լիազորությունները. Հրաչյա Սարգսյան:
Երևանի քաղաքապետի երդման արարողությունը` ՈՒՂԻՂ:
Մոդերատոր. «Սիվիլնեթ»-ից Արշալույս Մղդեսյանն է հարցնում՝ 1992 թ.-ից ի վեր՝ միջնորդների առաջարկած կարգավորման բոլոր պլաններն ընդունել են նախկին ԼՂԻՄ-ի՝ որպես քաղաքական միավորի, սահմանները։ 2020 թ.-ի պատերազմում այդ սահմաններն էապես փոխվել են։ Ներկայում ՀՀ-ն ունի՞ արդյոք պաշտոնական դիրքորոշում, թե որոնք են Լեռնային Ղարաբաղի սահմանները։ Եթե բանակցությունները երբևէ մեկնարկեն, Հայաստանն արդյո՞ք բարձրացնելու է Շուշիի ու հատկապես Հադրութի դեօկուպացիայի հարցը։
Հայաստանի Կառավարության վարած տնտեսական անորոշ քաղաքականության հետևանքով հայ կանայք սկսել են երեխաներ ունենալ ԱՄՆ-ում, իսկ շատ ավելի համեստ ֆինանսական միջոցներ ունեցող ընտանիքներում ծնողներն իրենց երեխաներին դարձնում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, իսկ այս ամենի հիմնական պատճառն առկա անորոշություն է՝ ոչ միայն հաջորդ տարվա հետ կապված, այլ նաև ավելի երկարաժամկետ հեռանկարի համար։
Նիկոլ Փաշինյանը իր կազմակերպած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այսօր անդրադարձավ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուն։
Երեկվանից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ այսօր ժամը 20։00-ին պետք է պատասխաներ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին ֆեյսբուքյան առցանց ասուլիսի ընթացքում։
2018թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Վեոլիա ջուր» ընկերության հետ ձեռք են բերել պայմանավորվածություն, որ մինչև 2024թ․ ջրի գինը չի բարձրանա, սակայն հաջորդ տարվանից ջրի գինը բաձրանալու է 20 դրամով։
Տարեվերջյան առցանց ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հարց տրվեց այն մասին, թե փոխվե՞լ են արդյոք իր դիրքորոշումները դատաիրավական բարեփոխումների հարցում, և եթե չեն փոխվել, ե՞րբ և ինչպե՞ս հանրությունը կարող է ամբողջական տեղեկություն ստանալ դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին, և երկրորդ՝ այդ դատավորները մինչև երբ են պաշտոնավարելու:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանն է: Բանախոսը նշել է.
Փաշինյանը՝ Բագրատ Բադալյանի, ԱԺ նախագահի եղբոր ընկերության գնումների մասին
Եթե ես լինեի կիսանախագահական համակարգով ՀՀ նախագահ, ես հրաժարական տայի, հրաժարական տալը, հրաժարական կտայի, բայց արդեն չէի կարող ժողովրդի տված մանդատը վերադարձնել ժողովրդին, որովհետև լինելով վարչապետ՝ ես երաշխավորեցի ընտրություններում ժողովրդի ազատ կամարտահայտությունը․․․ Հիմա՝ հետնոյեմբերյան էմոցիոնալ փուլից հետո, իմ տեսակետը մնում է այն, որ կառավարման խորհրդարանական համակարգը պետք է չփոխվի․․․»,- ասաց Փաշինյանը։
Պատերազմի ընթացքում ինձ զեկուցվել է, որ հրամանատարը փառաբանվել է, հետո պարզվել է՝ էդքան էլ էդպես չի
Հրաժարվում եմ հրապարակային քննարկել ԶՈՒ-երի մասին որևէ հարց. Փաշինյան
Արդյոք նախատեսվո՞ւմ է Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհ, ինչպես վերջին օրերին գրում էր մամուլը, եթե այո, ապա ի՞նչ նշանակության ճանապարհ է այն լինելու: Սրան ի պատասխան՝ առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա լինի, և հիմա քննարկում է գնում, թե որ թվականի քարտեզներով է այն տեղի ունենալու՝ կա 1975 թվականի քարտեզ, կա 1965-ի քարտեզ, կա 1929 թվականի քարտեզ:
2016 թ. պատերազմը կարելի էր կանխել այն նույն պայմաններով, որով ես կարող էի կանխել 2020 թ. պատերազմը․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր իր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Արցախի հարցի բանակցային գործընթացին, ասաց, որ բանակցային գործընթացը 2018 թականին ընդունել է այն փուլում, երբ Սերժ Սարգսյանը 2017 թվականին ասել էր, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, իսկ ավելի ճիշտ՝ գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի ակնկալիքներն այդ բանակցային գործընթացից անիրատեսական ու անընդունելի են հայկական կողմի համար։
Նիկոլ Փաշինյանի այսօր կազմակերպած տարեվերջյան առցանց ասուլիսի ընթացքում մոդերատորի հնչեցրած հարցերից մեկը վերաբերում էր Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը: Ունի՞ արդյոք Հայաստանը պաշտոնական դիրքորոշում, թե որոնք են Լեռնային Ղարաբաղի սահմանները, և եթե բանակցությունները մեկնարկեն՝ Հայաստանը բարձրացնելո՞ւ է Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի հարցը։
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ո՞րն է լինելու հայկական կողմի դիրքորոշումը, հնարավո՞ր է, որ հարաբերությունների կարգավորման համատեքստում հայկական կողմը հրաժարվի Ցեղասպանության ճանաչման պահանջից:
Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը տեղի կունենա, եթե նախորդող պրոցեսը հաջող ընթանա. Փաշինյան
Գիտե՞ք, ես կարծում եմ, որ այս իրավիճակում, շատ այս բանակցություններում կարևոր է, որ բանակցողը լինի իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ, և սա էական գործոն է:
Թուրքիայի հետ բանակցություններում չափազանցված սպասումներ պետք չի ձևավորել. Փաշինյան
«Եթե հայկական բեռները Ադրբեջանի տարածքով չանցնեն, ադրբեջանականն էլ Հայաստանի տարածքով չի անցնի»․ Նիկոլ Փաշինյան
«Մենք վերադարձրել ենք առանց նախապայմանների և որևէ բանի դիմաց չենք վերադարձրել: Ինչո՞ւ… Որովհետև մենք չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մենք մարդկանց սակարկություններով ենք զբաղված»,- այսօր իր առցանց ասուլիսի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Freenews.am-ի այն հարցին, թե ինչի դիմաց են Ադրբեջանին վերադարձվել դեկտեմբերի 18-ին մեր պահպանության տեղամասերից մեկում մեր դիրքապահների կողմից գերեվարված երկու ադրբեջանցի զինծառայողները:
Սյունիքի վերաբերյալ ի՞նչ ռազմավարություն ունի Նիկոլ Փաշինյանը հաղորդակցության ուղիների վերաբացման առնչությամբ: Ֆեյսբուքյան տարեվերջյան առցանց ասուլիսի ժամանակ հարցը Փաշինյանը բաժանեց մի քանի մասի՝ նշելով, որ առաջին խնդիրը իրավական կարգավորումներն են:
Նիկոլ Փաշինյանն այսօր տարեվերջյան առցանց մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ դեկտեմբերի 16-ին Բրյուսելում Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպմանը և նրա հետ առանձնազրույցի քննարկման թեմային։
Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան առցանց ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի նախապես ուղարկված հարցին, թե արդյոք բրյուսելյան հանդիպումներից հետո կարո՞ղ է վերահաստատել, որ հայկական կողմը որևէ պարագայում չի համաձայնվի առանց մաքսային ստուգումների և մաքսային տուրքի գանձման ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, ասաց․