Ո՞վ է մարտի 30-ի հայը. Վահրամ Սահակյան

Անցյալ տարվանից գրում եմ մի գիրք, որը կոչվում է «Հայոց պատմություն». սկսվում է մեր անկախության տարիներից ու հասնում մինչև մեր օրեր: Պատմում եմ մարդկանց մասին, որոնք տարբեր ժամանակահատվածներում ծառայել են օրվա իշխանություններին, խոսել թալանի մասին, բայց միայն այն դեպքում, երբ իրենց խոսելու ցուցում է տրվել, իսկ հիմա այդ նույն մարդիկ լուռ են, որովհետև խոսելու ցուցում չունեն։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում իր գրքի բովանդակության մասին որոշակի մանրամասներ պատմեց Վահրամ Սահակյանն ու առաջարկեց ներկա գտնվել մարտի 30-ին կայանալիք «Հենց այսօրվա հայը» ներկայացմանը, որի ընթացքում էլ կհրապարակի գրքի շնորհանդեսի օրը, տեղը և ժամը։

«Այս գրքում պատմում եմ, օրինակ, 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին, ներկայացնում եմ այն հայ մարդկանց, որոնք անընդհատ խոսում են՝ բահով է մեր զորքը կռիվ արել, պատմում են, թե նախկինների ժամանակ տրուսիկ-մայկա են ուղարկել բանակ, և ուշագրավ է, որ նման բան են ասում մարդիկ, որոնք անգամ տղա չունեն»,- ասաց Սահակյանը՝ ընդգծելով՝ հենց նման հայերի մասին է նաև մարտի 30-ին «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվող «Հենց այսօրվա հայը» տրագիկոմեդիան։

Նրա խոսքով՝ 2024-ի մարտ ամսվա հենց այդ օրվա հայը նման չէ նոյեմբերի հային, ներկայացումն էլ ամեն ամիս կատարելագործվել և թարմացվել է. ներկայացման մեջ ավելացել են նոր կերպարներ, նոր դրվագներ, ֆիլմից նոր հատվածներ և նոր երկխոսություններ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս