«Կամ, օրինակ, այս նախագծում պետական ծառայողների մասին պարտադրանքը, որ կա, հետաքրքիր հիմնավորում է բերում, ասում է՝ այս մարդիկ, ովքեր պետական ծառայող են, օրինակ՝ պատգամավորի օգնականը, կարևորագույն պետական գործառույթ է իրականացնում, եթե նա վարակվի, այդ պետական գործառույթի իրականացումը կվտանգվի, եթե այդպես է, բա ինչո՞ւ եք այս ցանկից հանել նախագահին, վարչապետին, պատգամավորներին: Գալիս ենք անարդարության, մեր երկրի թիվ մեկ խնդիրն անարդարությունն է»:
Ռուբեն Մելիքյանը՝ Առողջապահության նախարարի հրամանի մասին. ՈւՂԻՂ։
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանն այն կարծիքին է, որ Հայաստան ունի հնարավորություն՝ Արցախի հարցի վերաբերյալ սպասվող բանակցություններում շահեկան դիրքերից հանդես գալու, բայց ըստ նրա՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն օգտագործի այդ հնարավորությունը:
«Տեղափոխելու ժամանակ իրենց մեքենային են խփել: Մեքենայում 19 հոգի են եղել, նրանցից 1-ը տեղում զոհվել է, 12 զինվոր վիրավորվել են, 6 հոգի էլ կանտուզիա տարած՝ մեքենայից իջել են, որոնցից մեկն էլ Էրիկս է եղել։ Այդ 6 զինվորներից 2-ն իրար հետ են եղել, 3-ը՝ իրար հետ, մեկն էլ առանձին է եղել․․․ կանտուզիա տարած մարդը չի հասկանում՝ ինչ է անում, ուր է գնում․ կորել են։ Ֆիզուլիի տարածքից հետ են գնացել, մոտ 25 կիլոմետր ոտքով գնացել են, հասել Հադրութի տարածք․․․ Հադրութի Այգեստան գյուղից են գտել երեխուն, իրա ընկերոջ հետ հենց Այգեստան գյուղից գտել են»։
«Այդ հանձնաժողովի իշխանական անդամներից այդ ո՞ր մեկն է, որը կարող է գոնե դասագրքային անվտանգային ու պաշտպանական կոնցեպտներ քննարկել։ Անդրանիկ Քոչարյանը ևս պատրաստ չէ։ Անդրանիկ Քոչարյանի մոտ առկա են մակերեսային գիտելիքներ պաշտպանության և անվտանգության ոլորտների վերաբերյալ. համալիր աշխատանքի վերաբերյալ կարծես թե նրա մոտ ոչինչ չկա»,- ասաց Ղազինյանը՝ նշելով, որ այս կարևորագույն հարցերի քննարկումը ծավալելու փոխարեն՝ խոսվում է իր հայտարարագրված ունեցվածքի մասին։
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ իր որոշումը: Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը միջնորդել էր կալանավորումը փոխել գրավով: Միջնորդությունը մերժվեց: Վահագն Վերմիշյանը կմնա կալանավորված:
Մի քանի օր է՝ հայտնի «Ֆիզգորոդոկ»-ի տարածքում շինարարական աշխատանք իրականացնող տեխնիկա չկա: Օրեր առաջ բարձրահարկ շենքի կառուցման համար նախատեսված տարածքը կառուցապատողը ցանկապատել էր, ու աշխատանքները կարծես ժամանակավորապես դադարեցրել: Բայց անկախ այս փաստից, «Ֆիզգորոդոկ»-ի երկու բնակիչ շարունակում են շուրջ երկու շաբաթ առաջ մեկնարկած հացադուլը՝ հույսով, որ պայքարի այդ միջոցը կարող է հարցը կարգավորել:
Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանի բարձր ղեկավարության՝ Արցախ չմեկնելու մասին. ՈւՂԻՂ:
«Աշխարհում ինչն էլ խառնվեր իրար, նախորդ իշխանությունների ժամանակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Արցախի շուրջ միշտ եղել են միասնական։ Մեր հաջողությունը ո՞րն է եղել, որ Մինսկի խումբը միշտ եղել է մեզ հետ, որի մասին Ալիևը բազմիցս ասել է։ Այսօր նույնիսկ Մինսկի խմբի մեջ էլ կան հակասություններ, և Հայաստանի խնդիրն այն է, որ կարողանա այս հակասությունները չեզոքացնի և համադրի»,- այսօրվա ասուլիսի ընթացքում ասաց ՀՀԿ Խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
ՀՀԿ Խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի խոսքով՝ ըստ էության սահմանազատումն ու սահմանագծումը միակ ճանապարհն է, որից հետո խաղաղության գնալու հնարավորությունները կարող են ավելի իրատեսական լինել։ Սակայն սահմանագծում և սահմանազատում արվում է այն դեպքում, երբ երկու հարևան պետությունները գնահատելով ստեղծված իրավիճակը՝ իրապես տեսնում են դրա անհրաժեշտությունը։
Վերաքննիչ դատարանը հրապարակում է Վահագն Վերմիշյանի կալանավորումը գրավով փոխարինելու որոշումը. ՈՒՂԻՂ:
Վահագն Ալեքսանյան VS Հայաստանի և Արցախի ղեկավարներ
Նունե Ներսիսյանը` կորոնավիրուսի, դրա հետևանքների և պատվաստվելու «պարտադրանքի» մասին. ՈւՂԻՂ:
«Շուրջ 10 տարի Դաշնակցությունը չի եղել որևէ կոալիցիայի մեջ, դեռ ավելին, շրխկացրել է դուռը և դուրս եկել՝ ունենալով քաղաքական անկյունաքարային տարաձայնություններ: Եվ հիմա նաև այսօրվա վարչապետի կողմից հնչեցվող տեսակետը, թե Թուրքիան դրական ազդանշաններ է ցույց տալիս, մեր անհանգստությունը պայմանավորված է հենց դրանով, որովհետև դառը փորձառություն կա, թե ինչպես դրական ազդանշաններով Թուրքիան շարունակելու է իր թշնամական գործողությունները»,- նշեց Մանուկյանը:
Արթուր Ղազինյանի թեկնածության հարցում ինձ համար խնդիր է նրա ֆեյսբուքյան գրառումը. դեմ եմ քվեարկելու. Անդրանիկ Քոչարյան:
Արտակ Զաքարյանը՝ սահմանազատման վտանգների և իշխանություների կողմից Արցախ չմեկնելու մասին՝ ՈւՂԻՂ:
Առանց աչք թարթելու, նախկին նախագահներին իշխանությունից կհեռացնենք ևս 15 անգամ. Վահագն Ալեքսանյանը’ Արթուր Ղազինյանին։
Պաշտպանելու ենք Արթուր Ղազինյանի թեկնածությունը. Տիգրան Աբրահամյան:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ կառավարության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում հերթական անգամ անդրադարձել է Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր սահմանափակումներին, մասնավորապես՝ աշխատողների պարտադիր պատվաստված լինելու, կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի մասին տեղեկանք ներկայացնելու որոշմանը։
ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Արթուր Ղազինյանի թեկնածությունը նույն հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ՔՊ ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հիշեցնելով Ղազինյանի ֆեյսբուքյան հին գրառումներից մեկը, թե «սերիական մարդասպանները միշտ այցելում են իրենց զոհերի գերեզմաններին, սենց վիժվածք աշխարհը չի ծնել», և մեջբերելով Քրեական օրենսգրքի 104 հոդվածը, որ սպանությունը ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելն է, իրավաբան Ղազինյանին հարցրեց՝ Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որը համարվել է «սերիական մարդասպանություն», ո՞ր մասով է, տվեք դրա իրավական որակումը:
Ուշադիր եղե՛ք. չգիտենք՝ ով որտեղ կհայտնվի. Արփի Դավոյանը՝ Արթուր Ղազինյանին։
Եթե ընտրվեք, ո՞ր խրամատում եք լինելու ձեր խմբակցության, թե՞ պաշտպանության. Գագիկ Մելքոնյանը’ Արթուր Ղազինյանին։
Եթե պատերազմը չդադարեցնելը մարդասպանություն էր, ապա Իշխան Սաղաթելյանն էլ էր դեմ դադարեցնելուն, արդյոք նա մարդասպան էր. Վահագն Ալեքսանյան:
Հանգստացե’ք, կարգը պահեք. Արթուր Ղազինյանը` Անդրանիկ Քոչարյանին:
ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության կողմից նույն հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Արթուր Ղազինյանը հայտարարեց, որ առնվազն հոկտեմբերի 19-ից հետո պատերազմը պետք է կանգնեցվեր, նույնիսկ՝ դրանից առաջ, երբ իշխող ուժի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը նրան հիշեցրեց ֆեյսբուքյան հին գրառումներից մեկը, թե «սերիական մարդասպանները միշտ այցելում են իրենց զոհերի գերեզմաններին, սենց վիժվածք աշխարհը չի ծնել»:
Փաշինյանի գործողությունները նախկինում ողջունելու մեջ Արթուր Ղազինյանն ամոթալի բան չի տեսնում։
ԱԹՍ արտադրող ընկերությունները փորձնական թռիչքների կազմակերպման հնարավորություն կունենան. Լոռու մարզի Լեռնապատ համայնքում Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը ԱԹՍ օդանավակայան է կառուցում:
Ղազինյանը պարզաբանում է` ինչպես է կուտակել իր հարստությունը։
Եղե՞լ է արդյոք հայրենիքի հանձնում. սա կամ պետք է հերքվի, կամ հաստատվի. Արթուր Ղազինյան։
ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում, որտեղ քննարկվում էր «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Արթուր Ղազինյանի թեկնածությունը նույն հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ արդյոք ձեզ համար մեր իշխանությանը դավաճան անվանելը զուտ ինքնանպատակ չէ՞: