«Ես հիշաչար մարդ եմ. ինչո՞ւ Ձեզ հետ չեք բերել նախագիծը «պռավալ» տված մարդուն». Քրիստինե Պողոսյանը՝ Արա Ֆիդանյանին

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի» մասին օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։

Փոփոխությունների փաթեթը ներկայացրեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, ինչից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը նախ դրական գնահատեց Ֆիդանյանի աշխատանքը` նշելով, թե այսքան տարի միասին աշխատում են, և նրա աշխատանքը դրական է գնահատում, այնուհետև նկատեց.

«Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, երկու տարի առաջ, երբ նախագիծը բերել էիք, հրատապով էր եկել, ընդունեցինք»։

Նրա խոսքից հետո Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե Պողոսյանը լավ հիշողություն ունի, ինչից հետո Քրիստինե Պողոսյանը նախ արձագանքեց նրան, այնուհետև միտքը շարունակեց.

Կարդացեք նաև

«Ես ահավոր հիշաչար մարդ եմ։

Երկու տարի անցել է, հունվարից նոր կարգը պետք է գործեր, բայց ինչ-որ մեկը փաստացի աշխատանքը «պռավալ» է տվել, իրերն իրենց անունով կոչենք, եթե երկու տարում չի աշխատել՝ «պռավալ» է տվել, այդ մարդուն բերեիք։ Դուք կատակի եք տալիս, բայց ես լրիվ լուրջ եմ ասում, բերեինք, մենք էլ՝ որպես խորհրդարանական երկիր, ինչ պետք էր այդ մարդուն ասեինք»,- նշեց Քրիստինե Պողոսյանը։

Արա Ֆիդանյանը չհամաձայնեց իշխանական պատգամավորի տված գնահատականի հետ՝ ընդգծելով, որ փաստացի ձախողում արձանագրված չէ, քանի որ ներդրվում է  լիովին նոր համակարգ՝ կենսաչափական նոր համակարգ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս