ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկղական գործողություններ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Գևորգ Պողոսյանին պատկանող հանրային սննդի կազմակերպությունում: Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվում մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, կոյուղու խողովակն անցնում է խոհանոցի միջով, իսկ անձնակազմը ապահովված չէ հանդերձարանով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Հարություն քահանա Սեփանյանը, ավարտելով իր հոգևոր սպասավորությունը Արգենտինայի հայոց թեմում, ծառայության է կոչվել Կոտայքի թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո։
Արցախում մարտի 20-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Xiaomi-ն սկսել է զարգացնել սեփական մեքենան
Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը (USCIRF) հրապարակել է 2020 թվականի Ադրբեջանում կրոնի ազատության հետ կապված իրավիճակի մասին զեկույցը, որում անդրադարձել է երկրում 2019 թվականի ընթացքում արձանագրված միտումներին և զարգացումներին:
Անքորիջում (Ալյասկայի նահանգ) ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի ներկայացուցիչների բանակցությունների առաջին նստաշրջանն «առարկայական էր, լուրջ եւ ուղղակի», երկուստեք կարողացել են շարադրել իրենց շահերն ու գերակայությունները:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո երեկ հայտարարվեց, որ հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ ընտրություններ են սպասվում։ Գործող օրենսդրության, մասնավորապես, Ընտրական օրենսգրքի համաձայն, ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվում են խորհրդարանն արձակվելուց ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 45 օր հետո: Իսկ խորհրդարանն արձակվում է վարչապետի հրաժարականից եւ երկու շաբաթվա ընթացքում նոր վարչապետ չընտրվելուց հետո։ Սա նշանակում է, որ եթե ամեն ինչ գնա իր հունով, ապա Նիկոլ Փաշինյանն ապրիլի 22-27-ն ընկած ժամանակահատվածում պետք է հրաժարական տա։
Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը (NCC) կոչ է արել Միացյալ Նահանգներին անհապաղ օգնություն տրամադրել Արցախի այն բնակիչներին, ովքեր ստիպված են եղել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված վերջին պատերազմի հետևանքով լքել իրենց տները:
Արցախի փրկարար ծառայության ջոկատները մարտի 18-ին անհետ կորած և զոհված զինծառայողների որոնողական աշխատանքներ են իրականացնում Ջրականի (Ջեբրայիլ) շրջանում։
Հայաստանում մարտի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1024 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 181 165-ի:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել են Մոսկվա:
Ֆիլիպինների իշխանությունները մեկ ամսով դադարեցրել են օտարերկրացիների եւ երկրի որոշ քաղաքացիների մուտքը երկիր՝ կորոնավիրուսի եւ դրա մանրէահիմքերի տարածումը կանխելու նպատակով:
Դիմում եմ ՀՀ Դատախազությանը, ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությանը և ՀՀ քննչական կոմիտեին:
Մարտի 17-ին 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու հյուսիս – արեւելյան ափի մոտ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինեկենը, որը պաշտոնական այցով գտնվում է Տոկիոյում, կարծիք է հայտնել, որ ժողովրդավարական արժեքները եւ մարդու իրավունքներն սպառնալիքի տակ են գտնվում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մյանման եւ Չինաստանը:
Արցախի դատախազությունը մարտի 12-ին Ազգային անվտանգության ծառայությանն է ուղարկել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հայտարարության հրապարակումները բրիտանական Հալո Թրասթ ոչ կառավարական կազմակերպության վերաբերյալ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլե Էգբերգ Միկկելսենը (նստավայրը՝ Կիև):
Արցախի Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում զոհված զինծառայողների աճյունների նախատեսված որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Ռուսական EADaily լրատվականը հրապարակել է քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանի հոդվածը, որում հոդվածագիրն անդրադարձել է Հայաստանի քաղաքական վերջին զարգացումներին:
Արցախում մարտի 8-ին կատարված 32 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք:
Արմավիրի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ.-ի ընթացքում մարզում կատարված հանցագործությունների ցուցանիշները, մարզի դատախազության գործունեության արդյունքները:
‹‹Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ մարտի 4-ին Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք» հիմնադրամից:
Ստեփանակերտի կենտրոնում սակրավորները կպայթեցնեն հայտնաբերված կասետահրթիռային ռումբը:
Հայաստանում մարտի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 182 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 175 198-ի:
Ամերիկացի 74-ամյա դերասանուհի Սյուզան Լուչին Instagram-ի էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Հելմուտ, պապարացիները կրկին հարձակվում են»:
Հայաստանի տարածքում շարունակում են փակ մնալ որոշ ավտոճանապարհներ։
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն առաջիկա հանդիպումները կանցկացնի Արմեն Ադամյանի գլխավորությամբ:
Մարտի 5-ին դանակով զինված տղամարդու են ձերբակալել Մարսելի հրեական դպրոցի մոտ: Այդ մասին հայտնել է Actu նորությունների պորտալը: