Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու կալանքը

Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի կալանքը։ ԱՊԱ-ն հայտնում է, որ կալանքը երկարացվել է 4 ամսով։

Merkorama ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Մարտին Ռայանը Բաքվում ձերբակալվել էր Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին` լրտեսության մեղադրանքով։ Քրեական հետաքննության արդյունքում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ ճանաչվել են «պերսոնա նոն գրատա» և լքել երկիրը։ Հետաքննության ընթացքում, իբր, բացահայտվել է ֆրանսիական հետախուզության լայն լրտեսական ցանց՝ ներառյալ «միջազգային հեղինակավոր կազմակերպություններում ներգրավված անհատներ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930